Լրահոս

«Հայաստանը պետք է կառուցի սեփական անվտանգության համակարգը, այլ ոչ թե հետևի Պուտինի հանդիպումներին». Եվգենի Սատանովսկի

 

y_99f64d06

1in.am — Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր՝ եռակողմ ձևաչափով համագործակցության սկսման մասին:

Չպետք է ուշադրություն դարձնել Էրդողանի հայտարարությանը, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են պարզապես «օդի տատանումներ», համարում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

«Լինելով այնպիսի հարևանի կողքին, ինչպիսին Թուրքիան է, ինքնին վտանգավոր է Հայաստանի համար: Էրդողանի խոսքերին ուշադրություն դարձնել չարժե: Նա շատ հայտարարություններ է անում: Պետք է հետևել իրական գործողություններին»,- ասել է Սատանովսկին RUSARMINFO-ին տված հարցազրույցում:

Փորձագետի կարծիքով` այն, թե որքանով Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, կախված է միայն Հայաստանի կառավարությունից:

«Ալիևի և Էրդողանի հետ Պուտինի հանդիպումներին հետևելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է կառուցի սեփական անվտանգության համակարգը և պաշտպանի ազգային շահերը: Նրանք պետք է հիշել մի պարզ կանոն. ձեզ կարող են սիրել և համակրել, սակայն ոչ ոք` նույնիսկ ձեր դաշնակիցները, ձեզ համար ոչինչ չեն անի»,- ասել է Եվգենի Սատանովսկին:

Հայաստանը անկախ պետություն է, և որքան քիչ նա նայի այս կամ այն պետության կողմը` ակնկալելով իր շահերի պաշտպանությունը, այնքան երկար նրան կհաջողվի գոյություն ունենալ, համարում է փորձագետը:

«Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը և ռազմական արդյունաբերությունը: Դա հնարավորություն կտա նրա դաշնակիցներին և հակառակորդներին դնելու այն վիճակի մեջ, երբ դաշնակիցները ստիպված կաջակցեն նրան կամ գոնե չեն խանգարի, իսկ հակառակորդները ստիպված կլինեն չդիպչել: Միայն Հայաստանից է կախված դաշնակիցների և հակառակորդների վերաբերմունքը երկրի նկատմամբ»,- նշել է Եվգենի Սատանովսկին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing