Հայաստանի չորրորդ նախագահի անունը. ընդարձակ համաձայնություն

1

lragir.am — Նախագահի նստավայրում հանդիպելով ԱԺ խորհրդի անդամներին՝ բոլոր խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարներին, բացառությամբ ԵԼՔ-ի Նիկոլ Փաշինյանից, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ակնկալում է Հայաստանի չորորդ նախագահի խորհրդարանական ընտրություն «ընդարձակ մեծամասնությամբ»:

Հայաստանի չորորդ նախագահի ընտրությունը պետք է տեղի ունենա մինչեւ մարտի 9, ըստ նոր Սահմանադրության: Եվ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահը պետք է ընտրվի ոչ թե հանրության ուղիղ քվեարկությամբ, այլ խորհրդարանի պատգամավորների քվեարկությամբ՝ 3/5-ով, իսկ եթե առաջին փուլում չհավաքի այդքան, ապա հետո արդեն մեծամասնության ավելի ցածր շրջանակով: Նախագահը պետք է չլինի որեւէ կուսակցության անդամ, եւ ընտրվում է մեկ ժամկետով՝ 7 տարի տեւողությամբ:«Ընդարձակ մեծամասնություն» ասելով Սերժ Սարգսյանն անկասկած նկատի ունի ոչ միայն կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այլ նաեւ Ծառուկյան դաշինքը:

Ընդարձակ մեծամասնությունը նշանակում է թերեւս բոլորի համար ընդունելի նախագահ: Ինչպես 2014 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակվող Հովիկ Աբրահամյանին էր ներկայացնում այդպես՝  բոլորի համար ընդունելի վարչապետ:Հովիկ Աբրահամյանի դերն այն ժամանակ պետք է լիներ ոչիշխանական բեւեռի ու իշխանության միջեւ այսպես ասած կամուրջը:

Սակայն, ընդամենը մի քանի ամիս անց ոչիշխանական բեւեռի հետ միասին «պայթեցվեց» նաեւ կամուրջը, երբ Հովիկ Աբրահամյանը պարտադրված էր մասնակցել Ծառուկյանի դեմ գրոհին, ընդ որում մասնակցել բավականին անհարմար հռետորաբանությամբ:Ինչ դեր է ունենալու բոլորի համար ընդունելի կամ ընդարձակ նախագահը:

Նրա գործառույթը թերեւս կամրջային չէ, այդպիսի խնդիր խոշոր հաշվով չկա, քանի որ չկա իշխանական եւ ոչիշխանական բեւեռների հակադրություն: Ավելին, կառավարման մոդելի փոփոխությունն ու համակարգի տրանսֆորմացիան արվում է թերեւս այդօրինակ հակադրությունների ռիսկերը հնարավորինզ նվազեցնելու, նաեւ «ինստիտուցիոնալ» մակարդակում կառավարելու համար, երբ ձեւավորվում է մի քանի բեւեռի հակակշռող տրամաբանությամբ կառավարման համակարգ:

Ընդարձակ մեծամասնությամբ նախագահը կլինի հակակշռող բեւեռներից մեկը:Ընդարձակությունը Ծառուկյանին դաշինքին, այսինքն երբեմնի ոչիշխանական բեւեռին համակարգ ներառելու եւս մեկ հնարավորություն է: Խորհրդարանում առկա է այսպես ասած կայուն մեծամասնություն՝ ի դեմս ՀՀԿ, կոալիցիոն մեծամասնություն՝ ՀՀԿ եւ ՀՅԴ, կձեւավորվի նաեւ ընդարձակ մեծամասնություն՝ ՀՀԿ-ՀՅԴ-Ծառուկյան:

Այդպիսով, փաստացի ստեղծվում է դե ֆակտո եռաշերտ մեծամասնությամբ մի խորհրդարան, որտեղ էլ կլուծվեն համակարգի ներսում ծագող հարցերը, կարիք չունենալով դուրս գալ փողոց:Ուշագրավ է, որ փողոց դուրս գալու եւ գնաճի դեմ զանգվածային բողոքի ակցիա, երթ անցկացնելու ԵԼՔ դաշինքի նախաձեռնությանը Ծառուկյան դաշինքը չմիացավ, իր ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահ Մելքումյանի շուրթերով հայտարարելով, որ իրենց կարծիքով գնաճի զսպման խորհրդարանական լծակները սպառված չեն եւ պառլամենտում կան շատ անելիքներ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache