good-banner
Լրահոս

Հայաստանի համաձայնության դիմաց Ադրբեջանին զենքի վաճառքի բացառում

 

avigdor-lieberman

armweeklynews.am-ը գրում է. Իսրայելի պաշտպանության նախարար է նշանակվել Ավիդգոր Լիբեմանը, ով միշտ վարել է արդրբեջանամետ քաղաքականություն և ապրիլյան չորսօրյա պատերազմի ժամանակ անգամ մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի վրա ՛՛հարձակում ՛՛ գործելու համար:

Այժմ , երբ Լիբերմանը պաշտպանության նախարար է, Իսրայելի կողմից նոր ու ժամանակակից զենքի Ադրբեջանին մատակարարման հավանականությունն էլ ավելի է մեծանում:

Սակայն կա նաև դա կանխարգելելու ճանապարհ, եթե Հայաստանը որոշի , որ իր ղեկավարները վճռական ու անկոտրում են երկրի շահերի պաշտպանության հարցում:

Հունիսի 7-ին Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետը ցանկություն է հայտնել 2016 թվականից սկսել Եվրասիական տնտեսական միության և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչին դրական է արձագանքել Վլադիմիր Պուտինը:

Իսրայելի հետ Եվրասիական տնտեսական միությունը չի կարող ազատ առևտրի համաձայնագիր կնքել, եթե չլինի բոլոր անդամ երկրների համաձայնությունը:

Այս պարագայում Հայաստանն այսօր իսկ կարող է հասկացնել, որ կլինի այդ համաձայնությունը, եթե Իսրայելը դադարեցնի ժամանակակից զենքի մատակարարումը Ադրբեջանին: Իսրայելը հույս ունի , որ Եվրասիական տնտեսական միություն իր ապրանքների ազատ մուտքը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների շահույթ:

Ինչպես Իրանի դեպքում, երբ Ռուսաստանը մաքսային արտոնություններ էր տալիս իրանական մի շարք ապրանքատեսակներին և պարտադիր համարվեց նաև Հայաստանի համաձայնությունը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ ու միասնական շուկայի համար հավասար իրավունքաներով պատասխանատու,այնպես էլ Իսրայելի պարագայում Հայաստանն իրավունք ունի իր պայմանները թելադրել Իսրայելին որպես Եվրասիական տնտեսական միություն անդամ երկիր:

Իսրայելին Հայաստանի համաձայնւթյունը չստանալու ՛՛սպառնալիքի՛՛ համար առնվազն համարձակ և որոշումներ կայացնելու համար կարող և անկախ ղեկավար է պետք:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am