Լրահոս

Հայաստանի իշխանությունների սարսափը դեռ նոր է սկսվելու

 

Հայկական համացանցը երեկ պայթեց “ՍԱՍ”-ի նախընտրական հայտնի ժողովի ձայնագրության հրապարակումից հետո: Մինչ այդ ԻՔՄ կազմակերպության կողմից ավելի քան հարյուր դպրոց ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունից հետո, սա երկրորդ նմանատիպ ձայնագրությունն է, որ կրկին աղմուկ բարձրացրեց: Արդեն իսկ եղան մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ ձայնագրությունում կրիմինալ որեւէ բան չկա եւ հարցը մնալու է հանրային պարսավանքի եւ բարոյականության դաշտում:

Իհարկե չի բացառվում, որ ձայնագրության հեղինակին հայտնաբերելու համար որոշակի քայլեր ձեռնարկի նաեւ “ՍԱՍ գրուպ” ընկերությունը: Անկախ այն հանգամանքից, թե արդյոք ձայնագրությունն իր մեջ պարունակում է արդյոք քրեական հանցակազմ կամ ոչ, կամ ինչ հետեւանքներ են լինելու, պարզ է մի բան, որ ըստ ամենայնի իշխանությունների` “մաքուր ընտրություններ” օպերացիան կարելի է համարել ձախողված:

Պետական եւ մասնավոր սեկտորներում տիրող վիճակի մասին ապացույցները, որոնք ներկայացվեցին ի դեմս երկու ձայնագրությունների, հայտարարություններն առ այն, որ հարյուր վեց հազար գոյություն չունեցող հասցեներ են հայտնաբերվել ընտրողների հրապարակված ցուցակներում, արդեն բավարար է միջազգային հանրության համար կասկածի տակ դնելու ոչ միայն ընտրությունների արդյունքները /ի դեպ Եվրոպան քննադատեց Երեւանին եւ շատ կոշտ/, այլ նաեւ նոր Ազգային Ժողովի լեգիտիմությունը: Իզուր չէ, որ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ հնարավոր է կրճատվեն Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովն ու ԵՄ հետ աշխատող հանձնաժողովը:

Մարդիկ պարզ հասկացել են, կամ պարզ հասկացրել են իրենց, որ նոր խորհրդարանը մեղմ ասած լիարժեք լեգիտիմ չէ եւ Արեւմուտքը չի աշխատելու նոր խորհրդարանի հետ, ըստ երեւույթին: Ու եթե այդպես է, ապա էլ ինչ իմաստ ունի գլխադասային հանձնաժողովներ պահելու, ավելորդ ծախսեր անելու: Սակայն սա դեռ ամենը չէ: Եթե տգեղը երեւույթն է, ապա իրական սպառնալիցը պաշտոնական Երեւանի համար կարող է լինել այս ամենի հետեւանքները, որոնք կարող են արդեն արտահայտվել Երեւանի էլ ավելի մեկուսացմամբ, պետությանը տրվող դրամաշնորհների եւ վարկերի կրճատմամբ ու էլի հազար ու մի նման գործիքներով, որոնք կխայտառակեն Հայաստանը աշխարհի աչքում եւ ավելի կվերածեն կիսակախյալ վոտչինայի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing