Հայաստանի պետական պարտքը սկսել է նվազել

144

 

Հայաստանի պետական պարտքը սկսել է նվազել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 704.2 մլն դոլար: Հատկանշական է, որ պետական պարտքը սկսեց նվազել թավշյա հեղափոխությունից հետո, եւ այս երկու ամսվա ընթացքում այդ դինամիկան պահպանվում է: Եթե տարեսկզբին պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր կազմում, ապա հունիսի 30-ին 6 մլրդ 704,2 մլն դոլար է:

Նշենք, որ այս պարտքի մեծ մասը կառավարության պարտքն է` 6 մլրդ 134 մլն 200 հազար դոլար, որից արտաքին պարտքը 4 մլրդ 879 մլն 100 հազար դոլար, իսկ ներքին պարտքը`1 մլրդ 255 մլն դոլար: Այս իրավիճակը նոր կառավարության վարած քաղաքականության հետեւանքով է. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության այս երեք ամսվա ընթացքում դեռ նոր պետական պարտք չի ներգրավել: Ընդհակառակը, նշված ժամանակահատվածը ծառայել է պարտքը փակելու ուղղությամբ:

 

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache