Լրահոս

Հայաստանի ռուսականացումը` «Հոկտեմբերի 27»-ից այսօր

 

Երբ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում հնչեցին դավադիր կրակոցները, շատերը դրանց մեջ միայն ներքաղաքական ենթատեքստ տեսան` սլաքներն ուղղելով «անգլիական թագուհու» կարգավիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Անկասկած է, որ Նաիրի Հունանյանի ոճրախմբի կրակոցներն ուժեղացրեցին Քոչարյանի  իշխանությունը, սակայն տեղի ունեցավ ավելի խորքային իրադարձություն: Վազգեն Սարգսյանը հայաստանյան քաղաքական էլիտայի վերջին ներկայացուցիչն էր, որն իր մեջ կրում էր անկախության, պետականության գաղափարը: Նա կանգնած էր ոչ այնքան Քոչարյանի «կոկորդին», որքան` Ռուսաստանի, որի կայսերական ծրագրերը հանդիպում էին Վազգեն Սարգսյանի պատկերացրած ուժեղ պետության տեսլականի դիմադրությանը:

Քոչարյանի դերակատարությունը «Հոկտեմբերի 27»-ի գործում արմատապես չի տարբերվում Նաիրի Հունանյանի դերից. նա ընդամենը գործիք է: Պատահական չէ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո սկսվեց Հայաստանի ֆորպոստացման, վասալացման գործընթացը: Հայաստանի քաղաքական համակարգի ադեկվատության կորուստը սկսվեց հենց 1999թ-ի վերջից, երբ ընդդիմությունն ազատության և ապագաղութացման օրակարգ ձևակերպելու փոխարեն, մրցավազքի մեջ մտավ Ռոբերտ Քոչարյանի հետ ռուսական «դաբրոյի» համար:

Նույն կերպ 2008թ-ի Մարտի 1-ի սպանդը Քոչարյանն իրականացրեց` Պուտինի «օրհնությունը» ստանալուց օրեր անց: Ու դարձյալ ականատեսը դարձանք Հայաստանի քաղաքական համակարգի ոչ ադեկվատությանը: Ընդդիմությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանի հետ ձեռք-ձեռքի տված, «անշրջելի» դարձրեց Հայաստանի եվրասիականացումը:

Նույն խայտառակ վիճակն է այս օրերին, երբ Ադրբեջան ռուսական սպառազինության և նոր պատերազմի վերսկսման ֆոնին Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը «համերաշխ» լռության կամ հանգստի մեջ են` Մոսկվային «շնորհակալություն» հայտնելու «պատիվը» վերապահելով ԼՂՀ իշխանություններին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing