Լրահոս

Հայաստանի ռուսական ռազմաբազայում տագնապ է հայտարարվել

 

Հայաստանում ռուսական բազան «տագնապի» ազդանշանով պատրաստության է բերվել ստուգման համար:
Հայաստանում ՌԴ հարավային ռազմական շրջանի բազայի ստորաբաժանումները պատրաստության են բերվել «տագնապի» ազդանշանով և շարժվել դեպի բարձլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորակայանները՝ պլանային մարտական ստուգման համար։ Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն՝ այս մասին ասվում է Հարավային ռազմական շրջանի մամլո հաղորդագրությունում։
«Մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները բարդ մարտավարական իրավիճակում կիրարկում են միջոցառումներ՝ ուղղված ավիացիայի հարվածների անդրադարձմանը, թունավոր նյութերով վարակված տեղանքի դժվարանցանելի, ձնառատ հատվածների, քարե անցկալների և պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների գոտու հաղթահարմանը»,-ասվում է հաղորդագրությունում։

ՀՕՊ ստորաբաժանումները կփակեն օդային տարածքը՝ Էրեբունու ռուսական ավիացիոն ռազմաբազայի МиГ-29 կործանիչների և Ми-8МТ ու Ми-24П ուղղաթիռների, ինչպես նաև Бук М1-2, С-300В համալիրների կիրառմամբ։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing