Հայաստանի սահմաններից դուրս նույնիսկ կատու չունենք. Շարմազանովը հերքում է հունական կղզու հետ կապված լուրերը

156

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքում է մամուլում տարածված տեղեկությունները, թե իր աներորդին Հունաստանում ունի կղզի, որը հանվել է վաճառքի։

Նախ ԱԺ փոխնախագահը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ աներորդի չունի ու հավելեց.

«Դա ակնհայտ սուտ է, ապատեղեկատվություն, զառանցանք: Ես, իմ ընտանիքի անդամները, մերձավոր ազգականները`Հայաստանի հանրապետության սահմաններից դուրս ոչ միայն կղզի, ոչ միայն որևէ անշարժ գույք, այլ նույնիսկ կատու չունենք»։

Նկատենք, որ մամուլը գրել էր, թե Էդուարդ Շարմազանովը ունի աներորդի, որին պատկանում է հունական սքանչելի կղզիներից մեկը և որը օրեր առաջ հունական անվանի անշարժ գույքի «Իլեպոս» գործակալության կողմից հանվել է վաճառքի։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache