Հայաստանի ՍԴ-ն եւ Վճռաբեկ դատարանը արդեն կարող են Եվրադատարանից խորհրդատվական կարծիք խնդրել

25

Այսօրվանից Հայաստանի Սահմանադրական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանությանը կամ կիրառմանը, հաղորդում է «Ազատությունը»:

Համաձայն Եվրոպական դատարանի հաղորդագրության, դա հնարավոր է դարձել տասը անդամ երկրների կողմից ստորագրված եւ վավերացված՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից թիվ 16 Արձանագրության ուժի մեջ մտնելով: Հայաստանը փաստաթուղթը վավերացրել է անցած տարվա հունվարին: Արձանագրությունը վավերացրել են նաեւ Ալբանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Լիտվան, Սան Մարինոն, Սլովենիան եւ Ուկրաինան: Եվս տասը երկրներ՝ Իտալիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Հունաստանը, Թուրքիան, Սլովակիան, Ռումինիան, Անդորրան, Մոլդովան, Բոսնիա եւ Հերցեգովինան, ստորագրել են փաստաթուղթը, սակայն դեռ չեն վավերացրել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache