Լրահոս

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է

 

arm148144059021

lragir.am — Հայաստանը մտադիր է ապրիլին համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ: Այն ստորագրվելու է Եվրասիական միությունում Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Դեկտեմբերին ԵԱՏՄ-ն մտադիր է հաստատել մաքսային օրենսգիրքը, որը միության անդամ երկրների, այդ թվում Հայաստանի համար կփակի բոլոր մաքսային «սողանցքները»: Եթե մինչեւ այժմ հաջողվում էր հարեւանների հետ պահպանել երկկողմ մաքսային ռեժիմերը, ապա մաքսային օրենսգրքի ընդունումից հետո հարկ կլինի գործել բացառապես եվրասիական կանոններով:
Հայաստանը Եվրամիության հետ ունի GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմ: Ի՞նչ է լինելու այս պարագայում, արդյոք այն շարունակելու է գործել:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել է. «ԵՏՄ-ին անդամակցությունը ինքնին չի խոչընդոտում տնտեսության եւ առեւտրի ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանը, բայց ԵՏՄ-ին ինտեգրումը, այդուհանդերձ, խոչընդոտներ է ստեղծում: Օրինակ՝ ԵՏՄ-ի շրջանակներում մաքսային միությունը Հայաստանին թույլ չի տալիս ԵՄ-ի հետ արտոնյալ առեւտրային համաձայնագիր կնքել, որը կազդեր սակագների վրա»: Նա նշել է, որ նոր իրավիճակը կազդի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տնտեսական եւ առեւտրային համագործակցության մակարդակի վրա»:
Դա կարող է նշանակել, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ընդունումից հետո, որը ամենայն հավանականությամն տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ վեհաժողովի ժամանակ, Հայաստանը կարող է զրկվել իր գլխավոր գործընկերների եւ հարեւանների հետ առեւտրի արտոնյալ ռեժիմից:
Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը լուծելու տնտեսական եւ սոցիալական խնդիրները այն պայամններում, երբ Եվրամիության ու հարեւանների հետ առեւտուրը դադարի արտոնյալ լինել: Հայաստանն առանց այդ էլ զուրկ է ներդրումային գրավչությունից եւ շրջափակման է ենթարկվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:
Միակ ցամաքային ճանապարհը, որը Հայաստանը կապում է ԵԱՏՄ-ին, անցնում է Վրատանով եւ կախված է բնության քմահաճույքներից: Ավելին, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, կողմերից մեկը շահագրգռված չէ այդ ճանապարհի աշխատանքների բարելավմամբ: Հավանաբար, նա նկատի ունի Վրաստանին: Եվ դա հասկանալի է, Վրաստանն ինչու՞ պետք է բարելավի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ լոգիստիկան:
Հայաստանի կառավարությունը շարունակում է աճեցնել արտաքին պարտքը: Միայն այս շաբաթ հայտարարվել է ԱՄՀ-ից 23 միլիոն դոլար եւ Համաշխարհային բանկից 50 միլիոն դոլար վարկ ստանալու մասին: «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ հարկ կլինի նորից փոխել արտաքին պարտքի մասին օրենքը, քանի որ շուտով այն կարող է գերազանցել ՀՆԱ 60%-ը:
Այս իրավիճակում Հայաստանի շուրջ օղակը վերջնականապես կսեղմվի: Այլեւս փող չի մնա, եւ ապրիլին խորհրդարանական ընտրություններից հետո Երեւանին երկու ճանապարհ կմնա՝ կամ հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ համաշխարհային շուկային ինտեգրվելու մասին, կամ էլ հայտարարել դեֆոլտի մասին եւ հանձնվել Եվրասիական միությանը:
Հնարավոր է, սա ուղղված է նրան, որ Հայաստանին այդպիսի ընտրության առաջ դնեն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing