Լրահոս

Հայաստանի ծանր զենքը. Թուրքիան գրավված է

 

Շաբաթներ առաջ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ ադրբեջանական խնձորիների վաճառքի հետ կապված: Ադրբեջանական խնձորներն, իհարկե, նորություն էին մեր շուկայի համար, սակայն թուրքական ապրանքը վաղուց արդեն գրավել է հայկական շուկա։ Հայաստանում հագուստի և գյուղատնտեսական ապրանքների մեծ մասը գալիս է Թուրքիայից: Փաստորեն, փակ սահմանների պայմաններում էլ Թուրքիան հաջողությամբ կարողանում է գրավել հայկական շուկան, ինչը չի կարելի ասել հայկական ապրանքների մասին: Թուրքիայում հազվադեպ կարելի է հանդիպել հայկական արտադրանքի:

Հաճախակի կարելի էր լսել տարբեր փորձագետների կարծիքներ, որ անհրաժեշտ է արտադրել մրցունակ ապրանքներ և փորձել մտնել թուրքական շուկա, սակայն այդ խոսակցությունները կյանքի կոչելն անհնար է: Առաջին հերթին նրա համար, որ Հայաստանի տնտեսությունում բացակայում են մրցակցային պայմանները, որոնց շնորհիվ կարող էր մրցունակ ապրանք արտադրվել, որն էլ կարող էր վաճառվել Թուրքիայում: Հայաստանը չի կարող Թուրքիային առաջարկել որևէ արտադրանք, որն այդ երկիրը չկարողանա ձեռք բերել մեկ այլ երկրից առավել հարմար արժեքով:

Թվում է՝ Հայաստանը չի կարող ունենալ արտադրանք, որը կարող է հաջողություն արձանագրել հարևան երկրում, սակայն վերջին օրերի իրադարձությունները եկան ապացուցելու, որ Հայաստանում էլ կարող է արտադրվել «ապրանք», որը կարող է մրցունակ լինել Թուրքիայում: Իհրակե, այդ արտադրանքից երկիրը որևէ օգուտ չի ստանա, սակայն բացահայտվեց այն հարթակը, որով մեր երկիրը կարող է մրցակցել հարևան երկրի հետ: Արտադրանքը, որը մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում՝  ռաբիս երգիչ Հայկոյի կատարումներից մեկն էր: Երգը Թուրքիայում իրական հիթ է դարձել և YouTube-ում արձանագրել 30 միլիոնից ավելի դիտում: Թուրք երիտասարդները խենթանում են այդ կատարման համար: Սա միակ հայկական արտադրանքն է, որը մեծ հաջողություն է արձանագրել Թուրքիայում: Սա նաև Հայաստանի տնտեսության լավագույն գնահատականներից մեկն է:

Հ.Գ. Փաստորեն, թուրքական շուկան գրավելու մեր միակ հույսը ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոն է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing