Հայաստանի ճանապարհների նորարարությունները. զգուշացնե՞լ, թե՞ վախեցնել

41

Վերջին շրջանում Սեւանն ու Դիլիջանը միացնող թունելում կարեւոր նորարարություն է հայտնվել, որը վարորդներին հիշեցնում է, որ թունելում արգելվում է վազանց կատարել եւ կանգնել:

Իմանալով հայ «քաջ» վարորդների մտածելակերպը, որոնց համար Ճանապարհային երթեւեկության կանոններ գրված չեն, իսկ նրանց գործողությունները թելադրված են բացառապես սեփական անհրաժեշտությամբ եւ վարորդական հմտությունների չափազանց բարձր պատկերացմամ, կարելի է արձանագրել. գաղափարը լավն է, իսկ իրականացումը՝ վատ:

Մտնելով թունել, լսում ես մի շարք անհասկանալի ձայներ, ճռնչյուն եւ ճռռոց: Երեւակայությունը միանգամից տեղափոխում է զոմբի ապոկալիպսիսի մասին հոլիվուդյան ինչ-որ մի ֆիլմ. աղոտ լուսավորված թունելում անընդհատ սպասում ես ուրվականների եւ արնախումների հայտնվելուն:

Բարեբախտաբար, անդրշիրիմյան ձայնով հնչող արտահայտությունը պարբերաբար կրկնվում է եւ կարող ես լսել զգուշացումը՝ (ցավոք, ամենից լավ լսվում է դուրս գալուց) «Թունելում արգելվում է վազանց կատարել եւ կանգնել»:

Ընդ որում թունելի ճանապահային ծածկույթի փոսերը չեն վերացել եւ լսելով զգուշացման դժոխային ձայները շարունակեք շարունակեք զգույշ լինել:

Իհարկե, օբյեկտիվ պատճառները (օրինակ փակ տարածության վատ ակուստիկան) հասկանալի են: Որպեսզի հերթական անգամ չստացվի «ցանկանում էիք լավ լինի, ստացվեց ինչպես միշտ», համապատասխան կառույցները պետք է մտածեն եւ գտնեն լավագույն լուծումը, որպեսզի Հայաստանի ճանապարհները վերջապես դառնան անվտանգ, իսկ վարորդները՝ կարգապահ:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache