Հայաստանի վարչապետի ոսկերչական գործողությունը. մեծ մաքրություն

126

lragir.am — Երեկ Հայաստանում յուրահատուկ քաղաքական տեխնոլոգիա է կիրառվել, որի արդյունքով էլ կորոշվի ապագա խորհրդարանում դասավորությունը:

Անսպասելի «գիշերային հեղափոխությունը» հասավ կոնկրետ նպատակի՝ Նիկոլ Փաշինյանն ազատվեց ՀՅԴ-ից եւ ԲՀԿ-ից՝ այս երկու կուսակցություններին լուսանցք մղելով: Զուր չէ, որ արդեն այսօր տեղեկություն է տարածվել, որ ԲՀԿ-ն փլուզման եզրին է, եւ եթե Գագիկ Ծառուկյանն իրոք ցրի կուսակցությունը, ոչ ոք չի զարմանա: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, այն ոչ թե կողնակին է հայտնվել, այլ փոսում է եւ դեռ երկար ժամանակ կպահանջվի հարվածից ուշքի գալու համար:

Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդդիմությունը եթե անգամ 5% հավաքի, Սահմանադրությամբ կստանա ձայների երրորդ մասը: Միանգամից պարզ էր, որ այդ 34 մանդատը քիչ է երեք կուսակցությունների՝ ՀՀԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ համար, եւ սպասելի էր պայքար, թե այս երեք կուսակցություններից որը «կխորտակի» մյուս երկուսին, որ հնարավորություն ստանա վերցնել խորհրդարանի երրորդ մասը:

ՀՀԿ-ն ամենաճարպիկն էր: Այն քվեարկության դրեց օրինագիծ՝ «համոզելով» ՀՅԴ-ին եւ Ծառուկյան դաշինքին քվեարկել իր օգտին: ՀՀԿ-ում, հավանաբար, հաշվարկել էին հետեւանքը, եւ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն մեղադրվեցին «հակահեղափոխության» համար: Դա բնական էր, որովետեւ այս երկու կուսակցությունները դարձել են հեղափոխական կառավարության մաս, բայց խորհրդարանում հանդես էին գալիս որպես հակահեղափոխական:

Նիկոլ Փաշինյանը հեռացրել է այդ երկու կուսակցությունների նախարարներին ու մարզպետներին: ՀՀԿ-ն, իր հերթին, նրանց դուրս է մղել «ընդդիմությունից»՝ ապագա խորհրդարանում զգալի ներկայություն ունենալու հույսով, եթե իհարկե նրան էլ «չուղարկեն» մյուս երկուսի հետեւից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache