good-banner
Լրահոս

Հայաստանի վարչապետին նշանակել են Մոսկվայից. Զարուհի Փոստանջյան

 

timthumb

operativ.am-Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ ԱԺ-ում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նորընտիր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ընտրությանը, ինչպես նաև ՀՀ նորանշանակ Վարչապետ Կարեն Կարապետյանին:

ԱԺ պատագամավորն անդրադառնալով նորանշանակ վարչապետին, նշեց, որ ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետին նշանակել են Մոսկվայից, և որ նրա նշանակումից ոչ մի դրական ակնկալիքներ լինել չեն կարող։

«Բոլորին հայտնի է, որ թե ինչպիսի խարդախություններ են տեղի ունեցել «Գազպրոմ»-ում և նա ներկայացնում է մի ձեռնարկություն, որը չէր գործում որպես օրինական կազմակերպություն: Հեղինակություններն ու օլիգարխիկ անձինք, որոնց նշանակում են պաշտոնների, իրենց անցյալի պատճառով բարդույթներ ունեն»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing