Լրահոս

«Հայաստանի խնդիրն է Ռուսաստանին բացատրել, որ Հայաստանը նրա գրպանում չէ». Ռ. Մեհրաբյան

 

 

7447554

 galatv.am-ը գրում է. «Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց մի իրականություն, որ Հայաստանը դաշնակից չունի: Ռուսաստանն ուղղակի թև տվեց հակառակորդին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու համար, և անվիճելի փաստ է այն հանգամանքը, որ առանց ռուսաստանյան զենքի Ալիևի ռեժիմն ուղղակի դատարկ տակառ է և ոչ ավելին»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով երեկ Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստին և Սարգսյան-Մեդվեդև հանդիպմանը, որի ժամանակ ՌԴ վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել հայկական կողմին ԼՂ խնդրի լուծման հարցում:
Ռ. Մեհրաբյանի խոսքերով՝ Հայաստանը չպետք է մասնակցեր ապրիլի 8-ին Երևանի փոխարեն Մոսկվայում կայացած ԵՏՄ-ի միջկառավարական նիստին, քանի որ դա արժանապատվության հարց էր:«Ադրբեջանն այս աստիճան լկտի չէր լինի, եթե չլիներ Ռուսաստանի լայնածավալ սատարումն Ադրբեջանին՝ ի վնաս Հայաստանի: Ամբողջ խնդիրը հիմա նրանում է, որ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է, այլ նրա պատանդն է, այդ իսկ պատճառով էլ ճակատներին չի խփում և նրանց վիրավորական քայլերից հետո շարունակում է ընդունել այդ ավտորիտար ռեժիմների վարչապետ կոչվածներին»,-նշեց վերլուծաբանը:

«Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը ոչ այնքան Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու խնդիր ուներ, այլ որ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը հաստատի ԼՂՀ–ի տարածքում: Իսկ ԵՏՄ-ն Ռուսաստանի համար գործիք է, որպեսզի նա վերականգնի իր գերիշխանությունը նախկին Խորհրդային Միության տարածքում»:

Եվ այս իմաստով, ըստ վերլուծաբանի, ՀՀ-ն և ԼՂՀ-ն Ռուսաստանի հաշվարկներում դիտարկվում են որպես մանրադրամ Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտուր իրականացնելու համար: «Եվ այսօր Հայաստանի խնդիրը պետք է լինի այն, որ կարողանա Ռուսաստանին բացատրել, որ Հայաստանը նրա գրպանում չէ: Մեր տնտեսության ցուցանիշները ցույց են տալիս, թե քանի կոպեկ արժի իբրև թե այն տնտեսական բարիքները, որ մեզ սպասվում են այդ ԵՏՄ կոչված կառույցից: Այդ իսկ պատճառով պետք է սկսել գործընթաց երկիրն այդ պատանդային գործընթացից դուրս բերելու համար»,- նշեց Մեհրաբյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing