Հայաստանի ժողովուրդը հենց այդ փնթի, անգրագետ, քրտնած, խեղճ, ռամկական ազնվությամբ, բռի զանգվածն է

1

Կարպիս Փաշոյան — Էլիտիստ քաղքենիներին մի բան ասեմ: Հայաստանի ժողովուրդը հենց այդ փնթի, անգրագետ, քրտնած, խեղճ, ռամկական ազնվությամբ, բռի զանգվածն է, որին դուք ծաղրում ու հեգնում եք: Նրանց այդպիսին դարձրել են և դարձրել է առաջին հերթին հենց կյանքը՝ անհավասար ու անարդար բաշխված կյանքը: Պարզապես այս ամբողջ ընթացքում ձեր նեղ ու քաղքենի աշխարհում պարփակված, գունազարդ ու ճոխ պաճուճանքներով թաքնված, դուք չեք ճանաչել Հայաստանի իրական ժողովրդին: Ճանաչեք ու հասկացեք, որ Հայաստանում հեղափոխությունը կյանքի կոչվեց առաջին հերթին հենց այն պատճառով, որ այդ մարդիկ ապրել են անարդարության և սոցիալական անհավասարության պայմաններում:
Մի երկու հատ գիրք կարդալը, բարեկիրթ ռոժ ունենալն ու զանգվածային յիբյոմատ արվեստից մի փոքր տեղյակ լինելը, անգլերեն առոգանությամբ խոսելն ու խառը ուտելիքներ լափելը, դեռևս իրավունք չի տալիս ծաղրել սոցիալական անարդարության զոհերին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache