Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձը կարող է տարիներ տևել

37

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղարկել Համաշխարհային բանկին Հայաստանից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով: Միայն թե փոխվարչապետի նախաձեռնած գործընթացն այնքան էլ հեշտ չի իրականացվելու եւ բավական երկար ժամանակ է պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հայտարարել է, թե այդ գործընթացը կարող է տարիներ տեւել:

«Ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը եւ բնականաբար ձեւավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ընթացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե՛ տվյալ երկրում, եւ թե՛ այն ենթադրյալ երկրներում եւ համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 6 տարուց շուտ դժվար է արդյունք ակնկալել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache