Լրահոս

Հայաստանն «Իսկանդեր» ունի, Ադրբեջանը կարող է մոռանալ Ղարաբաղի մասին. Regnum (տեսանյութ)

 

3c72d5b4c005b9d38483da682fb79f67 (1)

nyut.am – Սեպտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձ, որի ժամանակ ցուցադրվեցին ռազմական տեխնիկայի մի շարք շլացուցիչ ձեռքբերումներ, ինչպիսիք են «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, համազարկային կրակի «Սմերչ» ծանր հրթիռային համակարգը, «Инфауна» և Р-325У ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, ինչպես նաև զենիթա-հրթիռային «Бук» համալիրը, որը կարող է խոցել թշնամու օդային թիրախը մինչև 45 կմ հեռավորության և 25 կմ բարձրության վրա:
Հայաստանը առաջին երկիրն է աշխարհում` Ռուսաստանից հետո, որ «Իսկանդեր» ունի: Միանշանակ է, որ հայկական զինված ուժերն այսօր առավել մարտունակ են և ամենահզորն են Այսրկովկասում:
Այս փաստը լայնորեն քննարկվում է արտերկրի մամուլում: Մասնավորապես, Regnum-ում հրապարակված «Հայաստանն «Իսկանդեր» ունի, Ադրբեջանը կարող է մոռանալ Ղարաբաղի մասին» վերտառությամբ հոդվածում նշված է.

«Հայաստանն առաջին երկիրն է, որին Ռուսաստանը համաձայնել է վաճառել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր:
Օրինակ, Սաուդյան Արաբիան արդեն քանի տարի է, փորձում է այն ձեռք բերել Ռուսաստանից, սակայն բազմիցս հնչել են հայտարարություններ, թե համալիրը չի արտահանվելու:

Այս դեպքում, ամենամոտ դաշնակցի համար բացառություն է արվել:

«Իսկանդերը», ամենայն հավանականությամբ, ՀՀ մատակարարվել է արտահանման համար նախատեսված տարբերակով` հրթիռի հեռահարությունը կրճատվել է 500 կմ-ից մինչև 280-300 կմ, քանի որ 300 կմ հեռավորությունից ավելի թռչող հրթիռների արտահանումն արգելված է միջազգային պայմանագրերով:

Սակայն, Հայաստանի դեպքում դա այնքան էլ էական չէ, քանի որ 300 կմ հեռավորությունը լիովին բավարար է տարածքում հիմնական պոտենցիալ թշնամու` Ադրբեջանի ցանկացած թիրախ ոչնչացնելու համար:

Գերբարձր ճշտությունը (շրջանաձեւ հավանական շեղումը 10-30 մետր է) և հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերից լիարժեք պաշտպանությունը թույլ է տալիս ոչնչացնել ցանկացած թիրախ:
Հայաստանի նման հնարավորությունը դամոկլյան սրի դեր կխաղա Ադրբեջանի ղեկավարության համար. Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ ձեռնարկելու դեպքում կոչնչնացվեն առանցքային շտաբեր, հնարավոր է նաև` կարևորագույն ենթակառուցվածքներ, այդ թվում` նավթի ու գազի:
Ընդ որում` Ադրբեջանի ցանկացած կետում:

Ադրբեջանական բանակի բարձրագույն հրամանատարությունը ևս չի կարողանա ապահովության զգացում ունենալ:

Այս առումով, «Իսկանդեր»-ի մատակարարումը Հայաստանին ունի խաղաղապահ գործառույթ, այն մեծապես նվազեցնում է պատերազմի վերսկսման հավանականությունը»:

Հայաստանում նորագույն ռազմական տեխնիկայի առկայությունը տանգապ է առաջացրել Ադրբեջանում: Մեկնաբանելով այդ փաստը, Ադրբեջանի ԶՈւ պաշտոնաթող գնդապետ Շաիր Ռամալդանովը շտապել է հայտարարել, թե Ադրբեջանը ռազմական տեխնիկայի ու սպառազինության որակի և քանակի առումով զգալիորեն գերազանցում է Հայաստանին:

«Նույնիսկ եթե ենթադրենք, որ Հայաստանն ունի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր, դա չի կարող խաթարել տարածաշրջանում Ադրբեջանի ռազմական գերակշռությունը»,-Ռամալդանովի խոսքն է մեջբերել haqqin.az-ը:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am