Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային համաձայնության են եկել.politik.am

1

Համանախագահ Իգոր Պոպովը մանրամասներ է ներկայացրել Կրակովյան հանդիպումից «Հույս ունենք, որ կկարողանանք հստակեցնել կողմերի դիրքորոշումները առաջիկայում մեր եռյակի` ռեգիոն կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսել ենք, եւ հույս ունենք, որ կհանդիպենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ»,- APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Ռուս դիվանագետը նաեւ նշել է, որ Կրակովում տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են հակամարտության գոտում ռազմական ռիսկերի նվազեցմանը: Քննարկվել է նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը նույնպես: Երկու նախարարները, ըստ Իգոր Պոպովի, սկզբունքային համաձայնություն են տվել համանախագահների կողմից կազմված փաստաթղթին, որը հայտարարելու է եւս յոթ դիտորդների ներգրավման մասին: «Ինչպես գիտեք ԼՂ հակամարտության կարգավորման վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Շվեյցարիայում, որոշում էր կայացվել ակտիվացնել բանակցային գործընթացը եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որոնք կնվազեցնեին լարվածությունն շփման գծում: Հանդիպումից հետո բնական է, որ մեր ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների եւ դեսպան Կասպրշիկի հետ, ով ներկայացնում է ԵԱՀԿ նախագահողին, քննարկումներ անցկացնեինք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, եւ օգնեինք, որպեսզի երկու հանդիպում տեղի ունենար, որոնցից վերջինը արդեն տեղի ունեցավ Կրակովում: Կրակովյան հանդիպման ժամանակ, մասնավորապես քննարկել ենք հարցեր, որոնք կապված են ռազմական ռիսկերի նազեցման հետ, ներառյալ նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ: Եւս յոթ դիտորդի ներգրավման մասին հայտարարող փաստաթղթում, որը կազմել ենք, նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել: Այժմ մնացել են միայն մի շարք տեխնիկական մանրամասներ, որոնք պետք է համաձայնեցվեն, մինչ ընդլայնման մեխանիզմի գործարկումը», — ասել է Իգոր Պոպովը, հավելելով, որ առաջարկվել է քննարկել հատկապես այն բարդ հարցերը, որոնց շուրջ համաձայնություն չի կայանում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache