good-banner
Լրահոս

Հայաստանում բոլորը «փերի» են դարձել. գազի գնի գաղտնիքը

 

Այս ձմեռն իսկապես բավական երկար էր և խստաշունչ: Այս տարի նաև մեծ էր հանրության դժգոհությունը, որը կապված էր գազի որակի և ամսվա ավարտին վճարվելիք գումարների հետ:Շատերի կարծիքով իրենք ավելի շատ են վճարել գազի դիմաց, քան իրականում սպառել են: Մարդիկ համեմատում են դեկտեմբեր և հունվար ամիսների սպառման ծավալները ու գալիս են եզրահանգման, որ հունվարին, երբ ավելի քիչ գազ են սպառել, վճարում են շատ ավելի շատ:  Այս ընթացքում մեր խմբագրությունն էլ ստացել է բազմաթիվ բողոքներ, որ մատակարարվող գազը անորակ է և բավական թանկ: Մարդիկ դժգոհում են, որ երկու բաժակ սուրճ եռացնելու համար իրենցից պահանջվում է ավելի քան 12 րոպե, որը միանշանակ վկայում է գազի նվազ կալորիականության մասին: Պետական չինովնիկները իհարկե ամեն կերպ փորձում են հերքել այն խոսակցությունները, որ կա հանրության շրջանում, սակայն միևնույն  է մարդկիկ չեն համոզվում, որ պետական մակարդակով թալան կազմակերպված չէ իրենց դեմ:

Գազի սպասարկման որակի և դրա իրական գնի շուրջ Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, որն առաջին հայացքից զավեշտալի է, սակայն գալիս է հիմնավորելու ՀՀ քաղաքացիներին այն կակածները, որ ինչ որ բան ամեն դեպքում այն չէ: Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում ոստիկանությունը որոնում է «սմս» հաղորդագրությունների հեղինակներին, որոնք անչափահասների առաջարկել էին գիշերը գազը միացրած թողնել, որպեսզի փերի դառնան, «Վինքսերի ակումբ» մուլտսերիալի նման։

Փաստորեն հունվար ամսին Հայաստանում շատերն են փերի դարձել ու վճարել են շատ ավելի գումար, քան իրականում գազ են ծախսել:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing