Լրահոս

«Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H3 ենթատիպը». զգուշացնում է Արտավազդ Վանյանը

 

 

 

 

bezymyannyj

hayeli.am —  Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը տեղեկացրեց, որ վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվել է շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը:
Նրա խոսքով՝ դպրոցական արձակուրդների ավարտից հետո դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա դիտարկում է անցկացվում, քանի որ թիրախային խումբ են հանդիսանում հենց այդ կազմակերպությունները՝ հատկապես նկատվում է 0-14 տարեկան երեխաների մոտ:
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը բնակիչներին հորդորում է թեթև նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել տվյալ անձին՝ լինի դա երեխա, թե մեծահասակ: Գործատուներին ևս խորհուրդ տվեց հիվանդ աշխատակիցներին թույլ չտալ ներկայանալ աշխատանքի. «Շատ դեպքերում թեթև նախանշաններ ունենալու դեպքում մարդիկ շտապում են աշխատանքի՝ մտածելով, որ չգնալով՝ կարող են աշխատանքից զրկվել: Ես ուղղակի մեր գործատուներին եմ դիմում. թույլ մի՛ տվեք, որ թեթևակի նախանշանների դեպքում անգամ մարդիկ գան աշխատանքի՝ հատկապես այնպիսի կազմակերպություններում, որտեղ բավականին մեծ հոսքեր կան: Դրանով դուք կարող եք պարալիզել և՛ ամբողջ կոլեկտիվը, և՛ տվյալ անձի առողջական վիճակը»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing