Լրահոս

Հայերը Եվրոպայում հանդես են գալիս ադրբեջանական անուններով

 

Ի տարբերութուն Ադրբեջանի և Վրաստանի՝ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որտեղից քաղաքական ապաստանի և տարբեր կարգավիճակներ ստանալու համար Եվրամիության երկրներ են դիմում ամենամեծ թվով մարդիկ: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քաղաքական ապաստանի մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հայերը ապաստան են փնտրում ԵՄ երկրներում՝ «ամենաէկզոտիկ և ամենաայլանդակ պատճառներով»:

« Նախ պետք է ճշտվի, թե որ ծառայություններն են, են, որ անձնագրեր ու տեղեկանքներ են տրամադրում մեր էն քաղաքացիներին, ովքեր Բրյուսելներում և Ֆրանսիաներում հանդես են գալիս Ալի Հասանով և այլն ադրբեջանական անուններով: Սա մեր բոլորի ամոթն է: Ճգիտես ինչու՝ պրոգրեսիայով աճում է իբր ադրբեջանցիների հետ խառն ամուսնությունների թիվը»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա տվյալներով՝ Հայաստանից տարեկան 10 հազար մարդ է դիմում ԵՄ երկրներին. Նրանցից 50%-ը՝ փախստական կարգավիճակը ստանալու, 30%-ը՝ մարդասիրական կարգավիճակի համար: Պատգամավորի խոսքով՝ դիմողների 90 %-ը մերժում է ստանում, բայց անգամ այդ դեպքում նրանք չեն վերադառնում Հայաստան:

«Մեր քաղաքացիները նախընտրում են փողոցում մնալ էդ Եվրոպական երկրներում, քան վերադառնալ Հայաստան»: 2016 թվականին այդ 10 հազար մարդուց Հայաստան է վերադարձել ընդամենը 1305 մարդ, որից 52%-ը կամավոր, իսկ 48%-ը ՝ բռնի ուժով: Զոհրաբյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կոչ արեց իրականությունից չկտրվել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing