Լրահոս

Հայերի ոչնչացման հարցում Ցեղասպանությունից բացի, ես այլ բառ չգիտեի. Հռոմի պապ

 

10458073_336028923212315_2992401852102597878_n

elq.am — Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Հայաստանից Վատիկան մեկնելիս թռիչքի ժամանակ տված ասուլիսի ժամանակ պաշտպանել է «ցեղասպանություն» բառն օգտագործելը՝ ասելով, որ նա այդպես է մշտապես անվանել կոտորածները և դրանով վիրավորական բան նկատի չի ունեցել և շատ տարօրինակ կլիներ խուսափել այդ բառից, գրում է Associated Press գործակալությունը: Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին շաբաթ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Հռոմի սրբազան քահանայապետի հայտարարությունը «ցավալի է» և արտացոլում է պապի «խաչակրի մտածելակերպը»։ Կիրակի օրն ինքնաթիռում ստացած հարցին, թե ինչու է նա որոշել ավելացնել «ցեղասպանություն» բառն իր նախապես պատրաստված ելույթին՝ Ֆրանցիսկոսը պատասխանել է, որ դա պարզապես այն բառն է, որ նա միշտ օգտագործել է Արգենտինայում, որտեղ մոտ է եղել հայկական համայնքին: «Արգենտինայում հայերի ոչնչացման մասին խոսելիս միշտ օգտագործում էին ցեղասպանություն բառը, ես այլ բառ չգիտեի: Բուենոս Այրեսի տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքար ենք տեղադրել»,- նրա խոսքն է մեջբերում իտալական Corriere  della Serra-ն: Միայն Հռոմ ժամանելուց հետո է պապն իմացել այլ արտահայտությունների մասին, ինչպես «Մեծ եղեռն» է, և որ «ցեղասպանություն» բառը իրավական կշիռ է պարունակում: «Երբ ժամանեցի Հռոմ, լսեցի մյուս բառը՝ «Մեծ եղեռն», և ինձ ասում են՝ ո՛չ, «ցեղասպանություն» բառն օգտագործելը վիրավորական է: Հարցրեցի՝ ինչո՞ւ, ես միշտ խոսել եմ անցած դարի երեք խոշոր ցեղասպանությունների մասին՝ հայերի ցեղասպանության և հետո Հիտլերի և Ստալինի կողմից իրականացվածների մասին»,- ասել է Պապը: Ֆրանցիսկոս պապն ասել է, որ նա որոշել է օգտագործել ցեղասպանություն բառը ուրբաթ օրը Հայաստանի նախագահական պալատում իր ողջույնի խոսքում, քանի որ նա ասել էր դա նախկինում և «շատ տարօրինակ կլիներ չասել այն Հայաստանում»: «Այս ելույթում սկզբում չէր եղել բառը, բայց այն բանից հետո, երբ լսեցի նախագահի ելույթի տոնը և քանի որ արդեն անցած տարի հրապարակային այն արտասանել էի, շատ տարօրինակ կթվար նույնը չասելը: Բայց այդտեղ ես ցանկանում էի մեկ այլ բան ընդգծել, և ես ասացի. այս ցեղասպանությունում, ինչպես մյուս երկրու ցեղասպանությունների դեպքում, միջազգային մեծ տերություններն այլ կողմ էին նայում: Սա է եղել մեղադրանքը: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, երեք ցեղասպանությունների կոնտեքստում հարկավոր է պատմական հարց տալ՝ ինչո՞ւ գերտերությունները ոչինչ չեն արել: Մեղադրանք չէ, հարց է: Չգիտեմ՝ արդյոք ճիշտ է, թե ոչ, կուզենայի իմանալ, բայց ասում են, որ երբ Հիտլերը հետապնդում էր հրեաներին, նա ասել է՝ ո՞վ է այժմ հիշում հայերի մասին, նույնը կանենք հրեաների հետ: Այս բառը՝ ցեղասպանություն, ես երբեք չեմ ասել վիրավորական տոնով, այլ օբյեկտիվորեն»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am