Լրահոս

Հայերն ու ղարաբաղցիները տարբեր ազգեր են. ասել է Բակո Սահակյանը

 

f57232569a1a33_57232569a1a70.thumb_

politik.am –  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքին: Հարցազրույցը իհարկե աղմկահարույց է, քանի որ  Բակո Սահակյանը ևս խոսել է փոխզիջումների մասին: Բոլորս արդեն գիտենք, թե ինչ ասել է փոխզիջում՝ դա Արցախի ազատագրված հինգ շրջանների հանձնումն է Ադրբեջանին, որից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը: Հայկական լրատվամիջոցները սևեռվել են Բակո Սահակյանի այս խոսքերի վրա, սակայն չնկատելով ԼՂՀ նախագահի մեկ այլ հայտարարություն:

«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», – նույն հարցազրույցի ժամանակ ասել է Բակո Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում է ազատություն ռադիկոյանը:

Պարզվում է Բակո Սահակյանի համար ղարաբաղցիները և հայերը տարբեր ազգեր են: Եվ նա այդ մասին հայտարարում է միջազգային մամուլի էջերից: Իհարկե Արցախի իշխանությունների ամենատարբեր խոսնակները կփորձեն սա որպես վրիպում ներկայացնել, սակայն այդ դեպքում ևս խնդիրը չի փոխվում: Հետաքրքիր է ինչպես կարող է երկրի ղեկավարը նման վրիպում թույլ տալ: Գուցե՞ նա ենթագիտակցորեն իրեն իսկապես «ղարաբաղցի» ազգի ներկայացուցիչ է համարում:

18412_b1 13672495_1744955909055722_590953660_n1



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing