Հայկ Մարությանը սկսեց

102

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեև դեռ երդմնակալության գործընթացը չի անցել, սակայն կարծես սկսել է «թևերը քշտած» աշխատելու օպերացիան։ Ինչպես ասում են, սկիզբն արդեն խոստումնալից է։

Ըստ էության՝ Մարությանն արդեն իսկ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ առաջին գործերից մեկը եղել է Երեւանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։

Տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, սակայն Մարությանը միջոցառումների մեծ մասը չեղյալ է համարել՝ ծախսերը կրճատելով մինչեւ 300 միլիոն դրամի։ Նա ավելի շատ կրճատելու ցանկություն է ունեցել, սակայն փողի մի մասն արդեն ծախսված է եղել, պայմանագրերը՝ կնքված։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache