Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց 50 մլն դրամ գրավի դիմաց

131

armlur.am — Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց  սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցի վճիռը, համաձայն որի Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին։Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache