Լրահոս

Հայկ Խանումյանը Ստեփանակերտի բժշկական կենտրոնում է. հիվանդանոցը հրաժարվում է մանրամասներ հայտնել

 

timthumb

newsbook.am-ը գրում է.Թեև ԼՂՀ ոստիկանությունը հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե այսօր վաղ առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, այնուամենայնիվ, չեն դադարում լուրերն այն մասին, որ վերջինս ստացած վնասվածքների հետևանքով տեղափոխվել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն:  NewsBook-ի թղթակիցը փորձեց բուժհաստատությունից տեղեկություններ ճշտել` արդյո՞ք այնտեղ է պատգամավորը և ինչպե՞ս է իրեն զգում: Ի պատասխան` հիվանդանոցի աշխատակցուհին նշեց միայն, որ պատգամավորն իրենց մոտ է, սակայն նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չի կարող հայտնել:

Վերջինս հրաժարվեց ասել` ի՞նչ վնասվածքներ ունի Հայկ Խանումյանը և ո՞ր ժամին է իրենց բուժհաստատություն տեղափոխվել:  Մինչ այդ, երբ փորձում էինք լուրի իսկությունը ճշտել նաև ԼՂՀ ազգային ժողովի` տարբեր խմբակցությունների պատգամավորներից, նրանցից ոմանք նշում էին, որ այսօր աշխատանքի չեն գնացել և իրենց գործընկերոջ` ծեծի ենթարկվելու մասին տեղեկություններ չունեն, ոմանք էլ ասում, որ իրենք ևս զբաղված են ինֆորմացիան ճշտելով:

«Սիվիլնեթի» լրագրող Դերենիկ Մալխասյանի փոխանցմամբ էլ առավոտյան «Արմենիա» հյուրանոցի սրճարանում պայմանավորված են եղել հանդիպել Հայկ Խանումյանի հետ՝ հարցազրույցի համար: Երբ Խանումյանը մոտեցել է, զինվորական համազգեստով մի քանի հոգի նրան խփելով նստեցրել են ավտոմեքենա և տարել: Դերենիկ Մալխասյանը փորձել է հեռախոսով նկարել՝ ինչ է կատարվում, նրա հեռախոսը առգրավել են:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing