Լրահոս

Հայկական բանակի երկու թիրախները որոշված են

 

Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Lragir.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի տարածքում «մի քանի տեղ կա, որ մենք ծրագրավորել ենք, մեր շտաբի օպերատիվ խումբն ասել է, թե որտեղ պետք է խփենք, ինչ պետք է խփենք և ինչպես»։ Նա ասում է, որ այդ օբյեկտները ոչնչացնելուց հետո Ադրբեջանից ոչինչ չի մնա, այդ պատճառով էլ Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել:Մյուս կողմից, նա ասել է, որ Ադրբեջանը չի պահում միջազգային նորմերը, ոչ ոք չի կարողանում ազդել նրա վրա, եւ հարստությունը նրան թույլ է տալիս իրեն լկտի պահել ճիշտ այնպես, «ինչպես մեր օլիգարխները, որ Երևանում 140 հազար դոլար արժողությամբ մեքենաներ են վարում»:Խոսելով Արցախի շուրջ ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, նա անդրադարձել է նաեւ մեկ այլ հանգամանքի: «Նայեք մեր պատմությանը և կտեսնեք, որ կան կոնկրետ մարդիկ, որ այսօրվա իրավիճակին են հասցրել և հիմա կողքից նայում են և քննադատում։ Մենք ամբողջը թուրքերի և ադրբեջանցիների վրա ենք գցում, բայց այդ մարդիկ մեր իրականության մեջ են, մեզ հետ ապրում են, գնում են փաստաթուղթ են ստորագրում, դնում մեր դիմաց։
Չորս փաստաթուղթ կա, որ Հայաստանից երկու հոգի են ստորագրել։ Մի խումբ էլ կա Ղարաբաղում, 91-ին գնացին Բաքու խաղաղություն հաստատելու։ Նրանց անունները, ազգանունները տվեք, և իրենցից հարցրեք, թե ինչու են այս օրին հասցրել, թե երբ պետք է խաղաղությունը լինի։ Հետաքրքիր ժողովուրդ ունենք, մենք գիտենք այդ հանցագործներին, ձայն չենք հանում, լավ բաները իրենց վրա ենք գրում, վատ բաները՝ ուրիշի։ Ամեն ինչ այնպես են խառնել իրար, կոմպոտ սարքել, որ դժվար թե այս կոմպոտից դուրս գանք», ասել է նա։

Այսպիսով, Կոմանդոսը նախանշել է հայկական բանակի երկու թիրախները՝ արտաքին ու ներքին: Արտաքինի խնդիրը պարզ է՝ այն կանգնած է դեմ հանդիման: Ներքին թշնամին ավելի վտանգավոր է՝ մի կողմից դա Հայաստանի ռեսուրսը մսխած օլիգարխիան է, որի վրա ոչ ոք չի կարողանում ազդել եւ որը մերկացրել է հայկական բանակի թիկունքը:Մյուս կողմից՝ դա «տիրաժավորված» քաղաքական ու ռազմական կոչվող գործիչներն են, որոնք հանուն իրենց դիրքերի ստորագրել են փաստաթղթեր, որոնք վտանգի տակ են դրել Արցախն ու Հայաստանը:

Այդ մարդկանց անուններն իսկապես հայտնի են: Նման հանցագործները, ինչպես ասում է Կոմանդոսը, հերոսացվում են, լավ բաները վերագրվում են նրանց, իսկ նրանք, ովքեր կռել են հաղթանակը, կամ մոռացվում են, կամ ներկայացվում հանցագործներ:Ներքին այս երկու խմբերի գործունեության արդյունքում վտանգի տակ է հայտնվել Հայաստանի անվտանգությունն ու պետականությունն ընդհանրապես, եւ առայժմ միայն հայկական բանակն է, որ ահռելի ճիգերի գնով պահում է անվտանգության ու պետականության սահմանը:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing