Առանց կատեգորիա

Հայկական ընկերությունը հեռակառավարվող տանկ է ներկայացրել

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Արմքոփթերս» ընկերության մասնագետները ռոբոտ տանկ են ստեղծել: Այն ներկայացված է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին:«Սա հենց կոնկրետ ռազմական նշանակության օգտագործման համար է: Տանկի արդիականացումը կատարված է Հայաստանում: Դրանում կարելի է տեղադրել տեսախցիկներ և զենք: Մինչև 5 կմ տանկը կարելի է հեռակառավարել և օգտագործել հետախուզական, պաշտպանական ու հարձակվողական նպատակներով»,- Lragir.am-ին  ներկայացրեց «Արմքոփթերս» ընկերության ղեկավար Արմեն Սաֆարյանը:

Նա նշեց, որ տանկի ստեղծման հարցով համագործակցություն են սկսել Արցախի պաշտպանության նախարարության հետ, համատեղ փորձարկումներ են կատարվում:«Հաջող թեստավորում ու փորձարկումներ անցնելու դեպքում նրանց կողմից հետաքրքրություն կա, հնարավոր է նաև պատվիրեն»,- ասաց մասնագետը: Արմեն Սաֆարյանի խոսքով՝ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացում է ապրում, համապատասխան գերատեսչությունների կողմից պատվերներ կան:

«Շատ ընկերություններ արդեն լուրջ ու խորը տրամադրված աշխատում են տարբեր տեխնոլոգիաների վրա: Մենք ունենք լավ արդյունքներ: Եվ ապրիլյան պատերազմից հետո մեր պաշտպանողական համակարգը շատ ավելի ամուր է»,- ասաց նա: Ոլորտի ընկերությունները, ըստ մասնագետի, ունեն ներուժ՝ կատարելու Պաշտպանության նախարարության պատվերները:

Մանրամասները տեսանյութում

 

Աղբյուր` lragir.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am