Առանց կատեգորիա

Հայկական հանքատեսակից ստացված համաձուլվածքի շնորհիվ մեր տանկերն ու զրահատեխնիկան կարող են պաշտպանված լինել հրթիռներից և հրանոթների արկերից

 

d4117f2947

nyut.am-ը գրում է,

Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Ավագյանն իր հայտնի, բայց անտիպ աշխատության մեջ (150 էջանոց) սենսացիոն առաջարկություն է արել ՀՀ կառավարությանը: Մենք արդեն գրել ենք, որ Հ. Ավագյանն իր աշխատության մեջ ապացուցել է, որ ՀՀ շահագործվող և շահագործման պատրաստվող հանքավայրերի բարբարոսաբար շահագործման հետևանքով տարեկան ունենում ենք 31 միլիարդ դոլարի կորուստ: Եվ նա առաջարկում է ելքեր…

Իսկ այսօր ներկայացնում ենք Ավագյանի աշխատությունից մի հատված` մեր տանկերը և զրահատեխնիկան այնպիսի հանքանյութերի համաձուլվածքով պատրաստման մասին, որի դեպքում հրանոթներն ու հրթիռները չեն կարող վնասել դրանք: Ըստ Ավագյանի, այդ եզակի հանքանյութը կա Հայաստանում.

Առաջարկություն կառավարությանը

«Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանում անհրաժեշտ և հնարավոր է վերագործարկել էլեկտրոնիկայի (այդ թվում նաև` միկրոէլեկտրոնիկայի) արդյունաբերությունը, որտեղ օգտագործվող տարրերը` գալիումը, գերմանիումը, ինդիումը, թալիումը, պղինձը, սկանդիումը (ինչպես նաև այլ հողատարրերը), ոսկին, արծաթը, սելենը, տելլուրը կարող են ձեռք բերվել Հայաստանի հանքավայրերի հանքաքարերից` Հայաստանում գործող մետալուրգիական գործարններից: Այդ ճյուղում կիրառվող` վերը նշված տարրերը պետք է լինեն որոշակի աստիճանի զտված ու մաքրված, հետևապես ՀՀ-ում կառուցվող մետալուրգիական գործարաններում պետք է ունենալ կորզված տարրերի զտման, մաքրման ու գերզտման ցեխեր: Եվ այդ պարագայում, եթե որոշակի տարրերի զտման և մաքրման գործում 20 տոկոսով կարող է բարձրանալ դրանց ինքնարժեքը, ապա դրանից ստացված հասույթը և հետևաբար շահույթը կարող է լինել ավելի մեծ ոչ թե 20 տոկոսով, այլ մի քանի հարյուր անգամներ:

Մետալուրգիական գործարանները Հայաստանում ծայր աստիճան անհրաժեշտություններ են: Դրանք պետք է կառուցվեն և որքան շուտ, այնքան լավ:

Վերջին ժամանակներս (ավելի քան երկու տարի է) անընդհատ լսում ենք, որ համաձայնություններ են ձեռք բերվել

  1. Ռուսասատանի Դաշնության հետ` Գյումրիիում ինքնաթիռի մասերի արտադրություն կազմակերպելու,
  2. Բելառուսի Հանարապետության հետ` Հայաստանում գյուղատնտեսական տրակտորների արտադրություն կազմակերպելու մասին:

Եթե այդ պայմանավորվածություններն իրականություն դառնան, ապա համոզված ենք, որ Հայաստանում պետք է կառուցվեն բոլորովին նոր (Հայաստանի համար նորություն հանդիսացող) երկու գործարան, մեկը` ինքնաթիռի մասերի արտադրության գծով, երկրորդը` գյուղատնտեսական տրակտորների արտադրության:

Մեզ հայտնի է նաև այն, որ հենց այժմ Հայաստանում արտադրվում են անօդաչու, հետախուզական նպատակներին ծառայող, փոքրիկ ինքնաթիռներ, երկրորդը, որ մեր արևելյան կողմի հարևանն անընդհատ հոխորտում է, սպառնալիքներ է սփռում շուրջբոլորը, որ ուժով կարող է հետ վերադարձնել իրեն ընդհանրապես չպատկանող, ժամանակավորապես նվեր ստացած հայկական տարածքների այն փոքրիկ մասը, որը մեր հայրենասեր կամավորները հետ վերադարձրեցին իր վաղեմի և մշտական տիրոջը: Մեր այդ հարևանին սաստելու նպատակով անհրաժեշտ է Հայաստանում ծրագրված վերը նշված երկու գործարաններն այնպես նախագծել և կառուցել, որպեսզի հնարավոր լինի արտադրել ոչ միայն ինքնաթիռի մասեր ՌԴ-ի համար կամ գյուղատնտեսական տրակտորներ մեր հանրապետության և այլոց համար, այլև ինքաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր, զրահամեքենաներ, ժամանակակից ու գերժամանակակից այլ զինատեսակներ, որի միայն անունը լսելիս պարոն Ալիևը սարսասփած կսկսվի: Դրա համար մենք ունենք և´ մտածող մարդիկ, և´ այնպիսի հանքանյութեր, որոնց օգնությամբ կստացվեն գերամուր և թեթև համձուլվածքներ, որպիսիք չունի և ոչ մի պետություն: Մեր հանքավայրերում առկա լեգիրող հազվագյուտ մետաղներն ու հազվագյուտ հողատարրերը նպատակային և խելացի օգտագործման պարագայում մեր տանկերի ու զրահամեքենաների համար սարսափելի չեն կարող լինել ոչ մի հրթիռ, հրանոթ և այլ զրահատեխնիկա: Մոլիբդենը, ռենիումը, վանադիումը, տիտանը, քրոմը, նիոբիումը, ռուբիդիումը, իտտրիումը, ցերիումը, լանթանը և մյուս լանթանոիդները (հատկապես լանթանոիդները) մեր պողպատին ու մյուս համաձուլվածքներին կտան այնպիսի թեթևություն ու ամրություն, որ Հայաստանում արտադրված զինատեսակները կլինեն միակներն ամբողջ աշխարհում: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ ժամանակակից ու գերժամանակակից` սև և գունավոր մետաղների մետալուրգիական գործարաններ, որտեղ հնարավորություն կընձեռնվի կորզել, զտել ու մաքրել բոլոր հազվագյուտ մետաղներն ու հազվագյուտ հողատարրերը: Հիշենք, որ հազվագյուտ հողատարրերը վաճառվում և կիրառվում են կիլոգրամներով, որ դրանց պաշարներն ու ռեսուրսները խիստ սահմանափակ են և որ դրանցից ունեն ընդամենը մի քանի երկրներ և այն էլ շատ քիչ քանակներով: Մեր հազվագյուտ մետաղների ու հազվագյուտ հողատարրերի (լանթանոիդներ) ռեսուրսները գնահատված են միլիոնավոր տոննաներով, որոնց վաճառքից մեր հանրապետության տարեկան ստացած հասույթը կարող է չափվել միլիարդավոր դոլարներով: Այդ մետաղների` հազվագյուտ տարրերի ու հողատարրերի արտադրության մետալուրգիական գործարանների կառուցումով մեր հանրապետությունը կունենա նաև մի շարք այլ առավելություններ.

–         կստեղծվեն հարյուր հազարավոր նոր ու բարձր վարձատրվող աշխատատեղեր,

–         կվերագործարկվեն ու կգործարկվեն հարակից շատ այլ արդյունաբերություններ,

–         կդադարի (համենայն դեպս խստագույնս կնվազի) արտագաղթը,

–         կհզորանա մեր հանրապետությունը և կհարստանա մեր ժողովուրդը:

Մետալուրգիական գործարանների կառուցման համար (նախկինում` ՀՀ հանրային խորհրդի միջոցով) ես առաջարկում եմ հետևյալ տարբերակը` այժմ գործող լեռնահանքային խոշոր ձեռնարկություններին` Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներին, Սոտքի ոսկեհանքերին, Շահումյանի և Արմանիսի ոսկի-բազմամետաղային ձեռնարկություններին, պարտավորեցնել իրենց շահույթներից տարեկան 20 տոկոսի չափով ներդրումներ կատարել մետալուրգիական գործարանների կառուցման համար: Դժվար չի լինի այդ ձեռնարկությունների տեր ու տնօրեններին ցույց տալ և համոզել, որ մետալուրգիական գործարանների գործարկումից 3-4 տարի անց նրանք հետ կստանան իրենց ներդրումները և դրանից հետո անընդհատ կարող են ունենալ շատ ավելի մեծ շահույթներ (հիշեցնենք նրանց, որ հազվագյուտ տարրերի ու հողատարրերի միջազգային գները մեկ տոննայի հաշվարկով չափվում են միլիոնավոր ու երբեմն տասնյակ միլիոնավոր դոլարներով): Էլ չենք խոսում այն մասին, որ զտված ու գերզտված տարրերի գներն իրենց սովորական տեսակներից թանկ են մինչև մի քանի հազար անգամ: Դե, ուրեմն, մեծարգո պարոնայք, եկեք կառուցենք մեր մետալուրգիական գործարանները, մեծացնենք լեռնահանքային արդյունաբերությունների արդյունավետությունները, փրկենք մեր ընդերքի հարստությունները վատնումից ու փոշիացումից, դառնանք զարգացած երկիր ու քաղաքակիրթ ժողովուրդ:

Վերջին խոսքը թողնում ենք Հայաստանի կառավարությանն ու կառավարող այրերին»:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing