«Հայկական թավշյա հեղափոխություն». հայաստանյան վերջին իրադարձությունների մասին նոր գիրք է ստեղծվում

0

mamul.am

Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները՝ մեկ գրքում. հունիսին լույս կտեսնի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը: Նորաստեղծ գրքի հեղինակն է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Գիրքը լույս է ընծայվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:

Այն ոչ միայն հեղափոխական ընթացքի յուրատեսակ քրոնիկոնն է, այլև վերջին տարիների կարևորագույն քաղաքական իրադարձության ամբողջական, հավասարակշիռ վերլուծություն: Գրքում ներկայացված են նաև «Հայկական թավշյա հեղափոխությանն» առնչվող միջազգային փորձագետների գնահատականները:

Տեղեկացնենք, որ «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ներառելու է նաև երկրում տեղի ունեցող իրադարձությունների կադրեր: Գիրքը միաժամանակ լույս է տեսնելու հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ լայն շրջանակներին մեր պատմության կարևորագույն էջերը ներկայացնելու նպատակով:



Загрузка...