good-banner
Լրահոս

Հայկական վերածննդի նախազգուշացումը Ծառուկյան դաշինքին. կրքերը թեժանում են

 

arm148681655578

Հայկական վերածնունդ, նախկին ՕԵԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կուսակցության համագումարում ելույթի ընթացքում հայտարարել է, որ իր մատներով կհանի նրանց աչքերը, ովքեր «գարշահոտ գաղափարներով» եւ «պատվիրված ծրագրերով» կխոսեն Հայկական վերածննդի դեմ:
Նախօրեին նույն դահլիճում, նույն հարթակում ԲՀԿ նախագահի ելույթն էր, որը խոստանում էր Հայաստանը զարգացնել այնպես, ինչպես Դուբայն է զարգացել: Նա դիմում էր դահլիճին՝ համոզված, որ բոլորը տեսել են Դուբայը:
Խորհրդանշական է, որ մեկ օր անց նույն բեմից, նույն հարթակից հնչում է ՀՎ փոխնախագահի խոսքը, եւ նա սպառնում է իր մատներով հանել նրանց աչքերը, ովքեր կխոսեն ՀՎ դեմ:
Ենթագիտակցորեն, կամ քաղաքական շատ նուրբ, բայց դաժան ակնարկով ՀՎ բարձրաստիճան կուսակցական պաշտոնյան երեւի թե ակնարկում է, թե բոլորին Դուբայ ցույց կտա: Չէ որ եթե մարդու աչքերը հանես, նա Դուբայը չի տեսնի:
Բանն այն է, որ Հայկական վերածնունդ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները բավական կոշտ մրցակիցներ են, երբ վերադառնում է ԲՀԿ մեխը՝ Գագիկ Ծառուկյանը: Օրինակ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Հայկական վերածնունդը համախառն արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը: Եթե Գագիկ Ծառուկյանը վերադարձած լիներ այդ ժամանակ, ոչ թե 2017-ի փետրվարին, ապա կասկած չկա, թե ով էր լինելու երկրորդը ՏԻՄ ընտրության արդյունքով:
Հիմա Գագիկ Ծառուկյանը վերադարձել է եւ խոստանում է Հայաստանը դարձնել Դուբայ, կամ գոնե ամեն ինչ անել դրա համար: Ծառուկյանով ԲՀԿ-ն Հայկական Վերածնունդ կուսակցության լուրջ մրցակիցն է, քանի որ երկու այդ միավորները ունեն «գորշ» ընտրազանգվածի ընդհանուր մի շերտ, որը կկազմի բավական շոշափելի տոկոս: Առանց Ծառուկյանի այդ տոկոսը երեւի թե աներկբա ՀՎ-ինն էր, իսկ այժմ՝ ԲՀԿ-ինը կամ Ծառուկյանինը:
Հատկապես, եթե մարդիկ տեսնեն Դուբայն ու պատկերացնեն, թե ինչ է խոստանում Ծառուկյանը:
Լիովին հասկանալի է, որ Հայկական վերածննդի համար այդ հեռանկարն այնքան էլ ոգեւորիչ չէ եւ նույնիսկ զայրացնող, ինչն էլ արտահայտվում է կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի սպառնալիքով, թե աչքերը կհանի նրանց, ովքեր կհամարձակվեն վատ բան ասել Հայկական վերածննդին:
Խոշոր հաշվով, դա ենթագիտակական սպառնալիք է Բարգավաճ Հայաստանին կամ Ծառուկյան դաշինքին, որում թիրախավորվում է այն, ինչը Ծառուկյանը թիրախավորել է որպես նախընտրական գրավչության առանցք:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...