good-banner
LifeStyle Լրահոս Նորաձևություն և ոճ

Հայկականը նորաձև է՝ հայտնիները «ո՛չ թուրքական արտադրանքին» խորագրով նորաձևության ցուցադրությանը

 

1464028235_img_8176

«ArmMod Fashion» նախագիծը, որն իր առջև նպատակ է դրել հանրահռչակել ու լայն շրջանակներին ներկայացնել հայկական նորաձևության արտադրանքը ու բացահայտել նոր անուններ: Շարունակելով իր բարի ավանդույթը, նախագիծը երեկ անցկացրեց՝ «Հայաստանում արտադրվածը լավագույնն է» խորագիրը կրող ֆեյշն-ցուցադրությունը: Ինչպես Հայաստանը, այնպես էս՝ սպյուռքը ներկյացնող առնվազն 11 մոդելավորողներ քմահաճ ու նորաձև հյուրերի դատին հանձնեցին իրենց հավաքածուները. հմայիչ մոդելները սլացան պոդիումի վրայով բազմաբնույթ, նորոճ զգեստներով: Սպորտայինը, երեկոյանն ու կոկտեյլայինը, հայկական շունչը, աքսեսուարները և հայրենական արտադրության կոշիկները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մերոնք ոչ մի բանով չեն զիջում իրենց արտասահմանյան գործընկերներին։ Հայկականը պետք է գնահատվի՛: Ի դեպ, հյուրերի շարքում էին նաև հայկական նորաձևության ու շոուբիզնեսի ներկայացուցիչներ, որոնց թվում անզուգական ու հմայիչ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը: Հաղորդավարուհին բարձր է գնահատում երիտասարդ ստեղծագործողների աշխատանքը, երկար տարիներ համագործակցում է նրանց հետ: Նոր ծանոթություններ ձեռք բերեց, ինչպես նաև՝ գտավ իրեն համար հետաքրքիր զգեստներ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing