Հայոց ցեղասպանությունը 1.5 մլն մարդու սառնարյուն սպանություն էր

783

Ամերիկյան Fox News հեռուստաընկերության հաղորդավար Լիզա Քենեդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ զարգացմանը նվիրված իր հաղորդման ընթացքում Քենեդին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը չէ, այլ՝ «կոռումպացված, մահաբեր ռեժիմ, որին պետք է վռնդեն ՆԱՏՕ-ից՝ մարդու իրավունքների ոտնահարման համար»:

Նա շեշտել է, որ Թրամփը պետք է վերջապես պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը ոչ թե ուղղակի «հարց» կամ «մի շարք դժբախտ դեպքերի» հետեւանք էր, այլ՝ 1,5 միլիոն մարդու սառնարյուն սպանություն, որոնց մասին հիշողությունը հնարավոր չէ ուղղակի ջնջել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache