Լրահոս

Հայր մեր…

 

Շատ կարևոր է ժամանակին պատմություն ուսումնասիրելը. այն դասեր է տալիս և հորդորում՝ չկրկնել անցյալի սխալները։ Երբ Խորհրդային միությունը փլուզվեց, դա միանշանակորեն չընդունվեց հանրության կողմից, քանի որ դեռևս թարմ էին կայուն կյանքի արձագանքները։ Քչերն էին հիշում, որ այդ պետությունը կառուցվեց արյան և սխալների վրա։

Հատկապես 30-ականների պատմությունը պետք է, որ դաս լիներ, երբ Ստալինը դարձել է ժողովուրդների հայր, մարդիկ այդպես էլ նրան ընկալում էին՝ հայր։  Հետո տեսանք, թե այդ «հայրն» ինչպես վարձահատույց եղավ իր ժողովրդին։

Շարմազանովին չէր խանգարի այս դրվագները պարզապես մեկ անգամ կարդալ, եթե չի կարդացել և որևէ մեկին «հայր» կոչելուց հիշի, թե այդ հայրերն ինչպես են վարվում երկրի ու ժողովրդի հետ։

Կասեն, թե ժամանակները փոխվել են, սակայն պատմությունը միշտ կրկնվում է, և ոչինչ չի փոխվումապացույցը Շարմազանովի հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի միասնական հայրն է։

Իհարկե, չխորանանք նախադասության իմաստի մեջ, այլ նրա հայտարարությունը դիտարկենք զուտ գաղափարական տեսանկյունից։

Շարմազանովի այս հայտարարությունից հնության, ինքնակալության հոտ է գալիս, և իհարկե, հրաշալի կլիներ, որ սրանք միայն հենց Շարմազանովի բարբաջանքները լինեին, իսկ եթե այս հայտարարության տակ այլ բան կա թաքնված, սա արդեն խնդիր է և′ երկրի, և′ ժողովրդի համար։

Եկեք ընդունենք, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ում մտավոր տեղաշարժեր են եղել՝ ինչ-որ բան փոխվել է։ Եթե Շարմազանովը, լինելով ՀՀԿ խոսնակը, փորձում էր քիչ թե շատ շարահյուս մտքեր արտահայտել, ընտրություններից հետո կարծես թե գաղափարական փոփոխություն է եղել՝ իրոք, անհավանական է, բայց փաստ․ Շարմազանովի մտավոր կարողությունները թռիչք են ապրել։

Ի դեպ, հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «Մենք մեկ միասնական ընտանիք ենք, որն ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյանը»։

Այս հայտարարությունը կարելի է նաև դիտարկել կրոնական տեսանկյունից. երբ որևէ ժողովրդի աստվածությունը համարվում է ժողովրդի հայր։ 

Թե′ կրոնական, թե′ քաղաքական իմաստով Շարմազանովի գաղափարները հակահիգիենիկ են երկրի համար․ չի բացառվում, որ Շարմազանովը դրա մեջ է և չի զգում և այդ առումով նա երջանիկ է։ Ինչքան էլ քննարկեն Շարմազանովի խոսքերը, պարզապես հետաքրքիր է, թե նա ի՞նչ էր ցանկանում ասել․ ՀՀԿ-ի համար չկա՞ այլ հայր, բացի Սերժ Սարգսյանից. և Էդուարդ Շարմազանովը նրա մամուլի խոսնա՞կն է։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing