Լրահոս

Հայտնաբերվել է մեքենան, որով Վերնիսաժի կրակոցներից վիրավորին տեղափոխել էին հիվանդանոց

 

Լոռու ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները երեկ երեկոյան Սպիտակ քաղաքում հայտնաբերել են մեքենան, որով Վերնիսաժի կրակոցներից տուժածին տեղափոխել են հիվանդանոց:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ «Մերսեդես» մակնիշի մեքենան հայտնաբերվել է Սպիտակ քաղաքում՝ ժամը 20:00-ի սահմաններում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում հաստատել է այս տեղեկությունը, նշելով. «Քննությամբ պարզվել է, որ վիրավորը Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով է տեղափոխվել բժշկական կենտրոն, որը հայտնաբերվել է, զննվել եւ վերադարձվել սեփականատիրոջը»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Մեզ հաջողվեց պարզել, որ մեքենայի վարորդը Ալավերդի քաղաքից է՝ տաքսիստ: Դեպքի օրը նա Երեւան ուղևորներ էր բերել, այնուհետև զանգահարել ու կանչել են Վերնիսաժ, որից հետո էլ դեպքն է կատարվել:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing