Հայտնի է ՀՖՖ նախագահի ընտրության օրը . Արթուր Վանեցյանը առաջադրել է իր թեկնածությունը

41

Օգոստոսի 17-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի հերթական նիստը:

«Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը», — ասված է ՀՖՖ կայքում հրապարակված հաղորդագրությունում: — «ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները»:

Հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Բարձրագույն խմբի 9 թիմեր պաշտպանել են Վանեցյանի թեկնածությունը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկարամյա նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի, ավելին՝ կոչ կանի իրեն ընտրել ցանկացողներն ընտրել ԱԱԾ տնօրենին:

«Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն», — իր այս խոսքերը պարզաբանել էր ՀՖՖ գործող նախագահը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache