Լրահոս

Հայտնի է, թե ինչից է մահացել ԲՀԿ նախկին ավագանի «Ճվճվ Արոն»

 

Հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանը, ըստ մահվան բժշկական վկայականի՝ մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից:Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ Արա Վարդանյանի մահվան հանգամանքները պարզելու համար Կենտրոնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:Հիշեցնենք, որ «Ճվճվ Արոյի» դին հայտնաբերվել էր հուլիսի 7-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում:

Հանրությանը հայտնի Վարդանյանը մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:Վերջինս եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ. նա եւ նրա երկու որդիները բազմիցս հայտնվել են մամուլի եւ մասնավորապես իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա որդին՝ 24-ամյա Սերժ Վարդանյանը բազմիցս աչքի է ընկել արկածային ավտովթարներով

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing