Без рубрики Լրահոս

Հայտնի է, թե ինչու են «օրենքով գողերը» ժամանել Երևան

 

icon (1)

hartak.am-ը գրու է.   Երեկ մենք մի լուր էինք հաղորդել, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Հունիսի վերջին, ամենայն հավանականությամբ, Հայաստանում` Ծաղկաձորում տեղի կունենա «օրենքով գողերի» մեծ հավաք-սխոդկա: Հանդիպմանը կմասնակցեն նախկին ԽՍՀՄ տարածքի «օրենքով գողերը»` Շաքրո Մոլոդոյի գլխավորությամբ: Ենթադրվում է, որ ծաղկաձորյան հավաքին կմասնակցի ավելի քան հարյուր քրեական հեղինակություն: Նրանց մեջ հայերի թիվը շատ չի լինի: Ենթադրվում է, որ «սխոդկային» կմասնակցեն նաև ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գողեր»:

Մեր աղբյուրի հավաստմամբ, գողական աշխարհի խնդիրներից բացի, կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Կհստակեցնեն իրենց դիրքորոշումներն այս հարցի շուրջ: Աղբյուրի տեղեկություններով, հանցավոր աշխարհին ձեռնտու չէ այս տարածաշրջանի անկայունությունը,և նրանք ձգտելու են քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատելու ուղղությամբ: Սովորաբար գողական աշխարհը նման խնդիրներով չի զբաղվում: Բայց 1990-ական թվականներին նման մի «սխոդկա» տեղի է ունենցել Մոսկվայում: Հանրությանը հայտնի է, որ այն ժամանակ «օրենքով գող» Սվո Ռաֆը Մոսկվայում ադրբեջանցիներից «առգրավել էր» մի ավտոշարասյուն զենք-զինամթերք և ուղարկել Ղարաբաղի հայությանը:

Մեր տվյալներով, Հայաստանի ուժային կառույցները լուրջ չեն ընդունում առաջիկա այս հավաքի մասին լուրերը: Իսկ եթե դրանք հաստատվեն, ամեն ինչ անելու են, որ այդ հանդիպումը չկայանա Հայաստանում»:

Երեկոյան մեզ զանգահարեցին և տեղեկացրին, որ այս լուրը մասսամբ չի համապատասխանում իրականությանը: Ճիշտ է, հանցագործ աշխարհի «օրենքով գողերը» կժամանեն Երևան, բայց միայն` իրենց ընկերոջ մահվան տարելիցը նշելու նպատակով: Գողական մեծ հավաք չի նախատեսվում:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա նախ` «օրենքով գողերը» քաղաքականությամբ չեն զբաղվում, երկրորդը` առավել ևս ազգամիջյան խնդիրները նրանց զբաղմունքի «տարածքից» դուրս են, քանի որ քրեական աշխարհի հեղինակությունների համար ազգային պատկանելիությունը երբեք չի կարևորվում:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing