Հայտնի են դիաբետի հինգ «տարօրինակ» նշաններ
Մասնագետները նշել են դիաբետի հինգ «արտասովոր» նշաններ: Այս մասին գրում է Everyday Health-ը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ այսօր ամբողջ աշխարհում դիաբետով տառապում է մոտ 500 մլն մարդ, սակայն այդ թիվը շատ ավելի մեծ է, քանի որ ոչ բոլորն են կասկածում, որ ունեն այդ հիվանդությունը:
Բժիշկները պնդում են, որ վաղ ախտորոշումը շատ կարևոր է, քանի որ այդ հիվանդությունը սպառնում է բարդություններով՝ այդ թվում մահացու ելքով:
Հիվանդությունը կարելի է պարզել առաջին իսկ նշանների դեպքում, սակայն անհրաժեշտ է դրանց ուշադրություն դարձնել: Հախաճ մարդիկ այն անտեսում են՝ «աննշանության» պատճառով:
Տագնապի առաջին «նշանը» մաշկածածկույթի փոփոխությունն է: Մարդն ունենում է տարօրինակ զգացողություն հիվանդությունից առաջացած ջրազրկման պատճառով: Անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել թևատակերի, պարանոցի և աճուկների մգացումներին:
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին կարելի է պատկերացում կազմել նաև միզասեռական համակարգի խնդիրներից, քանի որ օրգանիզմում ավելորդ գլյուկոզայի պատճառով վնասվում են արյունատար անոթները:
Եթե վերքերը և կտրվածքները ապաքինվում են սովորականից երկար ժամանակում՝ դա ևս մեկ լուրջ առիթ է բժշկի դիմելու համար:
Շատ մարդիկ երկար տարիներ ապրում են դիաբետով՝ չկասկածելով, որ հիվանդության նշանները միշտ չէ, որ առաջացնում են վատ ինքնազգացողություն:
Սակայն եթե ձեզ տանջում են հոգնածությունը և մշտական ծարավը, ապա չարժե հետաձգել մասնագետին այցելությունը:
Պարզվում է՝ արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը կարող է պահպանել սովորական պանիրը:
