Լրահոս

Հայտնի իսլամիստ Նութելա-ջիհադին Իրաքում պայթեցրել է ինքն իրեն

 

c240331b0cisisiss

hayeli.am – Իրաքում կառավարական զորքերի հետ մարտի ժամանակ ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենահայտնի դեմքերից մեկը՝ քարոզչական գործունեություն ծավալող Աբու Հուրայր ալ Բրիտանին կամ՝ Նուտելա-ջիհադին:
Ւնչպես հայտնել է Daily Mail-ը, Նութելա ջիհադին պայթեցրել է ինքն իրեն աշ Շեյխ Ալի գյուղի մոտ տեղի ունեցած մարտի ժամանակ:
Բրիտանիայում ծնված Աբու Հուրայրը հայտնի էր դարձել սոցիալական ցանցում տարածվող քարոզչական նյութերով, որոնցում կոչ էր անում միանալ «Իսլամական պետությանը»:
Նա, մասնավորապես, ասում էր, որ ԻՊ-ում իրենք ապրում են արքաների պես, ու հավաստիացնում էր, որ իսլամիստներն իրենց մոտ ամեն օր «Նութելա» շոկոլադի կրեմ են ուտում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am