Հայտնում են, որ այս պահին պատրաստվում է բանակցություններից հրաժարվելու տեքստ, որը քիչ հետո կհրապարակվի:

4

Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Կարեն Կարապետյանը մերժելու է Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ բանակցությունների չի գնա: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահին պատրաստվում է բանակցություններից հրաժարվելու տեքստ, որը քիչ հետո կհրապարակվի:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ինչպես և նախկինում պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում, և ես վաը ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց՝ սկսելու բանակցությունների 2-րդ փուլը, բայց մենք ունենք կոնկրետ պայման. Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես պետք է ծայրից ծայր տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի՝ ինչ է քննարկվում, մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու»:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache