Լրահոս

Հեղափոխության մեծ հավանականություն կա Հայաստանում. մի քանի օրից պարզ կլինի

 

Մի քանի օր է ինչ Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի մահվան լուրը լարել է Հայաստանի քաղաքական իրավիճակը:Ընդդիմադիր ուժերը արդարացիորեն նկատում են, որ Արթուր Սարգսյանը մահացել է նվազագույնը իշխանությունների հանցավոր անգործության պատճառով: Կան շրջանակներ, որոնք պնդում են, որ իշխանությունները անուղղակի կերպով սպանել են Հաց Բերողին: Ազատության հրապարակում երկու մեծ հավաք է տեղի ունեցել ի հիշատակ Հաց Բերողի: Ցուցարարները պահանջում են, որպեսզի պատժվեն բոլոր այն պետական պաշտոնյաները, որոնք իրենց անգործությամբ մահվան են տարել Արթուր Սարգսյանին: Նախընտրական այս շրջանում իրավիճակն իսկապես լարված է:

Երեկ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները հայտարարեցին, որ Արթուր Սարգսյանին պետք է հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում: Իշխանությունները կարծես դեմ են այս մտքին, իսկ ցուցարարները հայտարարում են, որ գնալու են մինչև վերջ: Արթուր Սարգսյանի հուղարկավորության օրը իսկապես կարող է վտանգավոր շրջադարձ դառնալ: Այս շրջանում քաղաքական կրքերը լարված են, իսկ իշխանությունները ջղաձգված ու ամեն պահի կարելի է անկանխատեսելի զարգացումների սպասել:

Կան փորձագետներ, որոնք կարծում են, որ Արթուր Սարգսյանի մահը կարող է հեղափոխական իրավիճակ ստեղծել: Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ կարող է կրկնվել 1920-ի Մայիսյան խռովությունը:  Արթուր Սարգսյանը իսկապես սիմվոլ է դարձել և շատ հնարավոր է  դեպքերի նման զարգացումը: Չպետք է մոռանալ, որ մեկ մարդու մահը շատ երկրներում է հեղափոխությունների սկիզբ դրել: Թարմ օրինակ է արաբական երկրներում 2011 թվականից գլուխ բարձրացրաց հեղափոխությունները, որոնք սկիզբ առան թունիսցի վաճառական Բուազիզիի ինքնահրկիզումից հետո:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing