Հեղափոխության «տնփեսաները». Մարտի 1-ի զոհերի արյունը՝ քաղաքական դիվիդենդ

104

Զարմանալի է, բայց փաստ՝ հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների հետ ամենասերտ հարաբերություններն ունեցած անձիք փորձում են հանրությանը նոր, հեղափոխական կերպարով ներկայանալ, փորձում են ցույց տալ, որ նախկին իշխանությունների հետ անհամաձայնություններ են ունեցել և փորձել են ներսից պայքարել: Կան որոշները, որոնք ընդհանրապես մոռացել են իրենց նախկին կապերը և իշխանություններին մատուցած ծառայությունները և փորձում են ամեն կերպ հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում՝ հույս ունենալով, որ մի պաշտոն էլ իրենց բաժին կհասնի:

Այսօր մենք անդրադարձ կկատարենք նման երկու կերպարի, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում փորձում են նոր դեմքով ներկայանալ հանրությանը:

Առաջին իհարկե «հեղափոխական» Հովհաննես Մանուկյանն է: Մարդ ով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի  իշխանության տարիներին եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ(2007-2008), Վրաստանում Հայաստանի դեսպան (2011- 2014), ՀՀ արդարադատության նախարար  (2014-2015):

Եվ ահա նախորդ իշխանությունների օրոք նման առանցքային պաշտոններ զբաղեցրաց մարդը 2018 թվականի հեղափոխությունից հետո  Wikipedia կայքում իր իսկ կողմից բացված էջում, որտեղ ներկայացված է իր կենսագրությունը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից իր հեռանալը մեկնաբանել է այսպես.«2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում զոհվեց 10 մարդ, հետախուզում հայտարարվեց ընդդիմության բազմաթիվ առաջնորդների նկատմամբ։ Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն Հովհաննես Մանուկյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին գալ քաղաքական կոմպրոմիսի, Մանուկյանն առաջարկեց ազատել դատապարտյալներին և դատական գործը կարճել։ Սակայն նախագահ Քոչարյանը վճռեց շարունակել սկսված գործընթացը»,-ասվում է նրա կենսագրականում: Ի դեպ հետաքրքիր է, որ Հովհաննես Մանուկյանը Wikipedia իր կենսագրականը խմբագրել է 2018 թվականի հուլիսի 7-ին: Այսինքն այստեղից էլ երևումէ, որ նա միայն հեղափոխությունից հետո է փորձում ներկայանալ, որպես Մարտի 1-ի գործող նախորդ իշխանություններին ընդդիմադիր գործիչ:

Հետաքրքիր է, որ նա փորձել է ներկայացնել, որ անհամաձայնություն է ունեցել նախագահ Քոչարյանի հետ, այնինչ նա Վճռաբեկ  դատարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում 2008 թվականի սեպտեմբերին: Եվ ստացվում է, որ նա դեմ է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանի քայլերին:

Իսկ ինչ տեղի ունեցավ հետո: Ըստ Wikipedia-ի սկզբունքային Հովհաննես Մանուկյանը նոր պաշտոն ստացավ իր բնութագրմամբ Մարտի 1-ի ադրյունքում իշխանության եկած Սերժ Սարգսյանի շնորհիվ՝ 2011 թվականին նա նշանակվեց Վրաստանում Հայաստանի դեսպան: Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նա եղել է նաև ՀՀ Արդարադատության նախարար և մեկ բառ անգամ չի խոսել Հայաստանում առկա քաղբանտարկյալների և անարդար մթնոլորտի մասին:

Իրականում Հովհաննես Մանուկյանը խիստ անձնական հարցերի հետ կապված իր հրաժարականը փորձում է կապել Մարտի 1-ի գործի հետ, որպեսզի սկզբունքային մարդու դիմակով հանդես գա հանրության առաջ: Հանրության լայն զանգվածները կարող են, իհարկե, հավատալ նրան, բայց նախորդ իշխանությունների ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ գիտեն Հովհաննես Մանուկյանի հրաժարականի պատճառը: Պարոն Մանուկյանին խորհուրդ ենք տալիս չշահարկել Հայաստանի Հանրության համար այդքան ցավոտ թեման՝ քաղաքական դիվիդենդներ շահելու համար, հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք ավելի պարզ խոսել իր հրաժարականի իրական պատճառների մասին:

Մեր հաջորդ «հեղափոխական» հերոսը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական (Հայկ Մարտիրոսյանի նշանակման մասին հրապարակումը այստեղ), իրեն քաղաքագետ ներկայացնող Հայկ Մարտիրոսյանն է, ով նաև Հովհաննես Մանուկյանի մտերիմ ընկերն է: Հայկ Մարտիրոսյանի մասով երկար չենք ծավալվի և միայն կնկատենք այն, որ նախորդ իշխանություններին անխնա քննադատող անձը ժամանակին չի խորշել նրանց «ձեռքից հաց ուտել» և սկսել է քննադատել նրանց միայն այն ժամանակ, երբ նրան այլևս «չեն կերակրել»:

Հայկ Մարտիրոսյանը և Հովհաննես Մանուկյանը, ըստ մեր աղբյուրների, նաև գործընկերներ են եղել: Հովհաննես Մանուկյանը ժամանակին Հայկ Մարտիրոսյանի միջոցով ԱՄՆ-ում նկարների վաճառքով է զբաղվել: Մեր աղբյուրների պնդմամբ ԱՄՆ-ում նրանց վաճառած նկարների հետ կապված անգամ քրեական պատմություն կա և ՀՀ արդարադատության նախարարն իր ընեկերոջ հետ միասին հայտնվել է նրանց ուշադրության կենտրոնում ու չի բացառվում, որ նրանց նկատմամբ նաև գործ հարուցվի:

Հույս ունենք, որ նոր կառավարությունն ամեն բան կանի, որպեսզի հեղափոխության և Մարտի 1-ի զոհերի հարցը իրենց անձնական նպատակներով շահարկող այս անձիք հեռու մնան իշխանական լծակներից:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache