Լրահոս

Հեղափոխություն. Հովիկ Աբրահամյանը վերջին շտրիխ

 

67933

politik.am-ը գրում է. Շատերը այսօր խոսում են իշխանափոխության անհրաժեշտությունից: Հասարակական քաղաքական լայն շրջանակներ կարծում են, որ ՀՀԿ-ն այլևս պետք է տեղ չունենա իշխանության ղեկին: Բոլորը խոսում են, սակայն չեն նկատում մի բան, որ հենց ՀՀԿ ներսում է իրականացվում իշխանափոխություն: ՀՀԿ-ում ձևավորված մի կուռ թիմ ամեն կերպ պայքարում է հին մտածողություն ունեցող ծերակույտի հետ և 2017 թվականին այդ ծերակույտը առավելագույնս մեկուսացվելու է: Այս պահին արդեն իշխանության կարևորագույն օղակներ վերձվել է ծերակույտի ձեռքից:

Այդ ներ ՀՀԿ-ական «հեղափոխության» շնորհիվ  նշանակվել են ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Իշխանության պահպանման համար շատ կարևոր է նաև Հանրային Հեռուստաընկերության դերը, որը ևս վերցվել է այս «հեղափոխության» արդյունքում և շնորհվել Ռուբեն Ջաղինյանին:

Դեռևս վերցված չէ, սակայն անպայմանորեն փոփոխություն տեղի կունենա նաև ոստիկանությունում և պաշտպանության նախարարությունում: Ծերակույտին իշխանությունից զրկելու վերջին շտրիխը կլինի Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:

Հ.Գ. Իհարկե սա չի կարելի համարել դասական հեղափոխություն, սակայն փաստ է, որ նոր համակարգում սովետական մտածողություն այլևս տեղ չունի:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...