Լրահոս

Հեղաշրջման մասնակիցները գրավել են Թուրքիայի ՌԾՈՒ-ի ղեկավարությանը տեղափոխող ռազմանավը

 

f-240_YAVUZ

news.am — Պետական հեղաշրջման կողմնակիցների խումբը Թուրքիայի Գելջուկ ռազմածովային բազայում ռազմանավ է գրավել: Նրանց ձեռքում է նաեւ թուրքական ՌԾՈՒ-ի հրամանատարը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով հունական ռազմական աղբյուրին:

ՌԻԱ Նովոստին գրում է, որ հեղաշրջման մասնակիցները գրավել են Yavuz ռազմանավը:

Ներկայումս հեղաշրջման մասնակիցների խումբը չհամաձայնեցված է գործում: Նրանց մի մասը հանձնվել է թուրքական իշխանություններին: Վերջին տվյալների համաձայն, երկրի իշխանություններին հավատարիմ ուժայինները ավելի քան 2,8 հազար զինվորականի են ձերբակալել: Պուտչի մի քանի մասնակից ուղղաթիռով Հունաստան է փախել, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...