Լրահոս

Հեղինե, երբ Շուշանը աչք էր հանում, դուք ու՜ր էիք․․․

 

shushan-petrosyan

Ոչ ոք երևի չի մոռացել, թե ինչպես էր Շուշան Պետրոսյանը Սեյրան Օհանյանի համար աչք հանում։ Ժամանակին գրել էի, որ պատգամավորը իր գրառման մեջ բանակը գրել է փոքրատառով, իսկ Նախարար բառը մեծատառով: Վրիպու՞մ էր, թե՞ անձի նկատմամբ յուրօրինակ հարգանք:

Ահա թե ինչ էր գրել երգչուհին․

«Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»։

Այսօր «Հայկական վերածնունդ կուսակցության» համագումարում Հեղինե Բիշարյանը ևս աչքահանությամբ է փորձել սարսափեցնել․

«Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, որովհետև այսօր, այս վճռական պահի, երբ հրապարակ են հելել բազմաթիվ ֆեոդալներ, թաղի նայողներ, թաղային խուժանը…»

Մնում է ընդամենը Հեղինեին ասել՝ տիկին Հեղինե, երբ Շուշանը աչք էր հանում, դուք ու՜ր էիք․․․ Այնպես որ Շուշանից հեղինակային իրավունքը մի տար․․․

Հասմիկ Բաբաջանյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing