Հելոուին

51

Հելոուին (անգլ.՝ Halloween, All Hallows’ Eve կամ All Saints’ Eve), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայիտարածաշրջանում սկիզբ առած տոն, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։Տոնում են հոկտեմբերի 31-ին՝ բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Հելոուինը ավանդաբար տոնում են անգլախոս երկրներում, սակայն այն պաշտոնական հանգստյան օր չէ։

20-րդ դարի վերջում գլոբալիզացիայի հետևանքով Հելոուինը սկսել են տոնել նաև ոչ անգլախոս եվրոպական և ԱՊՀ այլ երկրներում։ Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են մի շարք այլ երկրներում, որոնք ունեն սերտ մշակութային կապեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, մի շարք կղզային երկրներում, վերջերս Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում։

Ըստ անգլերենի Օքսֆորդյան բառարանի՝ «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even (հայ․՝ բոլոր սրբերի երեկո, even — evening (հայ.` երեկո) բառի կրճատ ձևը, շոտլանդերեն կարդացվում է որպես «հելլուվին») արտահայտության շոտլանդերեն կրճատ ձև։ Այդպես այն ժամանակ կոչում էր Բոլոր սրբերի օրվան նախորդող երեկոն։ Թեև All Hallows արտահայտությունը հանդիպում է նաև հին անգլերենում (ealra hālgena mæssedæg — հայ.` Բոլոր սրբերի օր), գրավոր աղբյուրներում՝ All-Hallows-Even արտահայտությունը մինչ 1556 թվականը չի հանդիպում։

Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որի միջոցով ըստ ավանդության հոգիները գտնում էին մաքրագործման ուղին: Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր[16][17], բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը արձանագրվել է 1837 թվականին: Այդ արարողությունը, որն ընթանում էր բերքահավաքի ժամանակ, մինչև 19-րդ դարիերկրորդ հարյուրամյակը Հելոուինի հետ որևէ սերտ կապ չուներ:

Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի: Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները: Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը։

Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն (անգլերեն` Trick-or-treating) ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում` փող) հարցնելով՝ «Trick or treat?» (Խորամանկություն թե՞ հյուրասիրություն)։

Հելոուինը Հայաստանում նշվում է արդեն մի քանի տարի, հիմնականում երիտասարդները Party-ներ են կազմակերպում Երևանյան ակումբներում։ Հելոուինյան օրենքները Հայաստանում դեռևս շատ քիչ են տարածված։

 

Հելլոուինին շնորհավորանքներ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache