Լրահոս

Հենրիխ Մխիթարյանի աջակցությամբ Բեռլինում կայացած դրամահավաքի շնորհիվ ձեռք են բերվել Արցախի համար անհրաժեշտ ռազմական սարքավորումներ

 

Henrikh-Mkhitaryan-423727

shamshyan.com-ը գրում է.  Բեռլինում դրամահավաք է կազմակերպվել, որի մասին լրագրող Բելլա Լալայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին: Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի /Լոնդոն/, Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին: Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել բոլորիդ կողմից սիրված ֆուտոբլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը: Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ:

Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկավայաբնակ հայ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ: Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո:

Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր: Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները: Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն Քաղաքներ եւ համայնքներ»:

1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե, Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից եւ համայնքներից հանգանակվել է – 17.435 եվրո

2. Լոնդոն – 3.500 եվրո

3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո

4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե – 4.015 եվրո

5. Monitis cjsc, Երևան – 830 եվրո

Անհատներ

1. Հովհաննես եւ Վահե Պարազյաններ(Մոսկվա) – 40.000 եվրո

2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) – 10.000 եվրո

3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) – 10.000 եվրո

4. Լեւոն Համբարձումյան(Բեռլին) – 300 եվրո

5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) – 300 եվրո

6. Արման Ֆարմանյան (Բեռլին) – 300 եվրո

7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) – 200 եվրո

8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) – 150 եվրո

9. Արեւիկ Ավետիսյան(Բեռլին) – 100 եվրո

10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) – 100 եվրո

11. Արմեն Արզումանյան(Բեռլին) – 100 եվրո

12. Տիգրան Մարգարյան(Կրակով) – 100 եվրո

13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) – 100 եվրո

14. Արա Սարանգուլյան(Շվերին) – 100 եվրո

15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) – 50 եվրո

16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) – 50 եվրո

17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) – 50 եվրո

18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) – 50 եվրո:

Ընդհանուր – 90.100 եվրո, կամ 101.000 դոլար

bae15ff76b3433ceb2a1e9c555ea18bd



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing