Հերացիում, Էրեբունիում և Փարաքարում անգործությամբ աչքի ընկած ոստիկանները

126

sut.am — Ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում և Հանրապետության մյուս համայնքներում տեղի ուենցած զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնության մի շարք դեպքեր են տեղի ունեցել, որտեղ ոստիկաններն անգործություն են ցուցաբերել:

Մենք փորձել ենք հնարավոր բոլոր դեպքերը նկարագրող տեսանյութերի և լուսանկարների ուսումնասիրությամբ առանձնացնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր անգործություն են ցուցաբերել՝ անուղղակիորեն աջակցելով բռնարարներին:

Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների հատման մասում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն իր ընկերների հետ ոստիկանների ներկայությամբ ապրիլի 16-ի առավոտյան ծեծի էր ենթարկել մի շարք անձանց: Տվյալ միջադեպի ժամանակ անգործություն են ցուցաբերել ստորև ներկայացված լուսնակարում պատկերված ոստիկանները:

Երևան քաղաքի Էրբունի վարչական շրջանում էլ ապրիլի 22-ին բժշկական դիմակներով դեմքերը փակած հարյուրավոր քաղաքացիներ մահակներով ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարների, էլեկտրահարել նրանց: Տարածքում ոստիկանության ծառայողների  բացակայության և ներկայության պայմաններում դիմակավորված անձանց վարքագիծը չի փոխվել, քանի որ ոստիկանությունը միայն փորձում էր բաժանողի դեր կատարել, հաճախ էլ՝ դիտորդի: Ստորև ներկայացված լուսնակարներում էլ պատկերված են Էրեբունիում անգործությամբ աչքի ընկած ոստիկանությանծառայողները: Էրեբունու միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողներ գրեթե չկային հետևաբար մենք ընդամենը մի քանի ոստիկանի անգործություն ենք արձանագրել, և լրացուցիչ պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե որտե՞ղ էին ոստիկանները, երբ հարյուրից ավել հոգուց բաղկացած հանցախումբ էր ձևավորվել և բռնություն գործադրել խաղաղ ցույցի մասնակիցների հանդեպ:

Ապրիլի 21-ին Երևան-Էջմիածին ճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմնակիցներն են բռնություն գործադրել դեպի Երևան երթով շարժվող ցուցարարների նկատմամբ: Մինչ բռնություն գործադրելը ոստիկանների լուռ աջակցության արդյուքնում Առաքել Մովսիսյանի կողմնակիցները խոչընդտում էին երթի մասնակիցների ազատ տեղաշարժը: Ստորև ներկայացված լուսանկարներում առանձնացրել ենք այդ օրը անգործության մատնված ոստիկաններին:



Загрузка...